Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆիլմ դիտելը ավելի շատ արվեստ է, քան ժամանց ».Արշակ Հակոբյան

Հուլիս 03,2012 19:13

 

«Ի՞նչ կինո կարելի է նայել այսօր » ֆեյսբուքյան էջը  գործում է ընդամենը չորս ամիս, բայց հասցրել է ունենալ դիտումների բարձր արդյունք եւ մոտ 9000անդամ: Էջն աշխատացնում են հինգ հոգով, սակայն հիմնադիր ադմինն է՝ Արշակ Հակոբյանը: Նա սկզբնական շրջանում ֆիլմերը դնում էր իր անձնական էջին, սակայն հետագայում ցանկություն է առաջանում այն ընդլայնել, որպեսզի ավելի լայն տարածում ունենա հայ երիտասարդության շրջանում, որը շատ կօգնի նրանց ճաշակի ձեւավորմանը եւ  աշխարհընկալման համար:  «Կինոն պարզապես իմ հոբին է, եւ ես կինոյին շատ նուրբ եմ վերաբերում: Ֆիլմ դիտելը ավելի շատ արվեստ է, քան զուտ ժամանց, քանի որ այն օգնում է զգալ կյանքի էմոցիաները՝ տալով շատ մեծ մոտիվացիա եւ հույսեր, ինչպես, օրինակ « Երջանկություն հետապնդելիս (The pursuit of happyness) ֆիլմը »,-ասում է Արշակը:

Խումբը բավական լավ ու հաճելի ընդունելություն է գտել ֆեյսբուքի հայ երիտասարդների կողմից: « Մենք տեղեկացված ենք պահում մեր անդամներին լավագույն եւ որակյալ ֆիլմերով` միաժամանակ ապահովելով ֆիլմերը օնլայն դիտելու որակյալ տարբերակը»: Արշակը կարծում է, որ ֆիլմը կարող է արթնացնել այն էմոցիաները, որոնք քնած են մեր մեջ. « Ֆիլմերը օգնում են քեզ վեր հանել քո ներսում կուտակված մի շարք զգացմունքներ, ինչպես օրինակ, սիրելու, կարոտելու, զգալու մեր կյանքի բացթողումները, լրացնել դրանք եւ կարողանալ գնահատել այն, ինչ մենք այսօր ունենք: Խնդիրը կայանում է նրանում, որ պետք է կարողանալ ճիշտ ընտրություն կատարել ֆիլմերի հարցում: Բացասական էմոցիաներով ֆիլմերը կարող են ազդել մեր նյարդահոգեբանական համակարգի վրա` խլելով բավականին մեծ էներգիա »: Նա խորհուրդ է տալիս մարդկանց առաջին իսկ հնարավորություն դեպքում դիտել ֆիլմեր. « Կյանքը խիստ կարճ է վատնելու ոչինչ չասող ֆիլմերի եւ սերյալների վրա, սակայն մի լավ, իմաստալից մեկուկես ժամանոց ֆիլմը կարող է փոխել մեր կյանքը »:

Քրիստինա Միրզոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031