Նոր Զելանդիայում բնակվող 4-ամյա մի տղա փորձել է արճուրդում գնել մոտ 30 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ գնացք: Տեղի տրանսպորտային խոշոր ընկերություններից` Metlink-ը, գնացքը վաճառքի էր հանել, քանի որ այն այլեւս պիտանի չեր օգտագործման համար: Մեծ էր ընկերության աշխատակիցների ուրախությունը, երբ գնացքը անմիջապես գտել է իր գնորդին, սակայն ինչպես հետագայում պարզվեց, գնումը կատարել էր 4-ամյա երեխան: Փոքրիկի մայրը, իմանալով եղածի մասին, խնդրել է չեղյալ համարել գործարքը:
Եվրոպայի ամենափոքր քաղաքներից մեկը`Լիխտենշտեյնը, որն ունի ընդամենը 35000 բնակչություն եւ 160 քառակուսի կիլոմետր տարածք, հնարավոր է վարձակալել: Մեկ օրվա վարձակալությունն արժե մոտ 70 հազար ԱՄՆ դոլար: Վարձակալողն իրավունք ունի ներմուծել սեփական դրամը և ճանապարհային նշանները: Վարձակալումը տեղի է ունենում նախապես՝ 6 ամիս առաջ, իսկ այն չեղյալ հայտարարելու դեպքում վարձակալողը ստիպված կլինի նախնական գումարի 50 տոկոսը որպես տուգանք թողնել:
Գետաձիերը ծննդաբերում են ջրի տակ:
Ալեքսանդր Բելը, Հենրի Ֆորդը, Ալբերտ Էյնշտեյնը եւ Սթիվ Ջոբսը տառապել են դիսլեքսիկայով`կարդալու կարողության խանգարումով:
Color Jam` աշխարհում ամենագունավոր խաչմերուկը:
Վերջերս Չիկագոյում գտնվող խաչմերուկներից մեկը ամբողջությամբ գունազարդվեց: Նկարչուհի Ջեսիակա Ստոկհոլդերը, ներկելով խաչմերուկի տարբեր հատվածները, այն դարձրեց ամենագունավորն աշխարհում: Ինքը` նկարչուհին, այն անվանում է Color Jam`«եռաչափ պատկեր» :
Անդրանիկ Ջալալյան