Aravot.am-ը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանից հետաքրքրվեց՝ թուրքագետն արդյոք ունի՞ տեղեկություններ կամ կանխատեսումներ այն մասին, թե ինչ զարգացումներ են սպասվում հայ-թուրքական սահմանի բացման առումով: Մասնավորապես օրերս ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, թե սեպտեմբերին այս առումով նոր զարգացումներ են սպասվում: Նա մասնավորապես ասել էր. «ՀՀ «չընտրված իշխանությունները» պետք է ավանսը վերադարձնեն, ուստի միջազգային կառույցները կպնդեն սահմանի բացելը՝ ներառելով այլ խնդիրներ ևս»: Այս կապակցությամբ Ռ. Սաֆրաստյանն ասաց. «Ես նման ինֆորմացիա չունեմ, որը կհաստատեր այդ տեսակետը»: Դառնալով ավանսի վերադարձման մասին կարծիքին՝ Արևելագիտության ինստիտուտի տնօրենը նշեց. «Թող դիմեն իշխանությանը, նա կասի, ես նման ինֆորմացիա չունեմ»:
Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ