Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեց՝ ո՞ր ուժերը եւ ի՞նչ նպատակով են ցանկանում «իշխանափոխություն» անել ՀՅԴ հայաստանյան մարմնում: Պարոն Վարդանյանը նախ նկատեց, որ նման փորձերը նորություն չեն. «Եվ պատմության, եւ վերջին 20 տարիների ընթացքում միշտ եղել են ուժեր, որոնք ցանկացել են ուղղորդել Դաշնակցությանը, նաեւ պառակտելու քայլեր են արել՝ եւ ներսից՝ իշխանությունների կողմից, եւ դրսից: Փաստ է՝ այս 20 տարիների ընթացքում ՀՅԴ-ն երբեք չի պառակտվել, իր սկզբունքներից չի հրաժարվել, երբեք չի կորցրել իր ինքնուրույնությունն ու անկախությունը, ինչն ամենամեծ արժեքն է»: Թե հիմա հատկապես ո՞ր ուժերն են Դաշնակցության դեմ գործում, մեր զրուցակցի կարծիքով, կռահել կարելի է. «Եթե քաղաքականությանը հետեւող բանիմաց մեկն այսօր ուսումնասիրի այդ հրապարակումները, հոդվածները, հստակ ուղղորդվող թիրախային նյութերը՝ կտեսնի, որ տարբեր ուժեր կան: Հաճախ՝ իբր թե Դաշնակցության ապագայով մտահոգ, բայց իրականում բոլորովին այլ նպատակներ հետապնդող: Սա կարող է լինել եւ Արեւմուտքից, եւ Արեւելքից, եւ հյուսիսից եւ հարավից: Ցավոք, նույնիսկ մեր երկրում շատերը չեն գիտակցում, որ ուժեղ Դաշնակցություն, նշանակում է՝ ուժեղ Հայաստան»:
Զրույցի այլ մանրամասները՝ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև