Երգչուհի Ադելը երեխայի է սպասում. այդ մասին հայտարարել է ինքը: Ադելն ասել է, որ երեխայի հայրն իր շատ սիրելի փեսացուն է՝ Սայմոն Կոնեկկին: Երգչուհին երեխայի մասին լուրը տեղադրել է իր կայքում, այդպիսով կանխելով ավելորդ բամբասանքները: Ադելը նշել է, որ իրենք շատ երջանիկ են, իսկ հղիության մասին իմանալուց հետո ինքն ու Սայմոնը «7-րդ» երկնքում են:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ