Սահմանադրական դատարանն առավոտյան ժ. 10-անց 10-ից մտել էր խորհրդակցական սենյակ: Այնտեղից դուրս եկավ ժ.16.00-ին:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակեց ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքից պատգամավորի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի գործով իր որոշումը: Ն.Փաշինյանը պահանջել էր անվավեր ճանաչել այդ տարածքի ընտրության արդյունքները, համաձայն որի՝ պատգամավոր էր ընտրվել հանրապետական Սամվել Ալեքսանյանը:
40 րոպե պահանջվեց որոշման տեքստը հրապարակելու համար: Ի վերջո, դատարանն անփոփոխ թողեց նշյալ տարածքի ընտրության արդյունքներն ու այն վավերացրած ԸԸՀ որոշումը: