Բոլոր ժամանակներում կանանց միշտ գեղեցիկ տեսք է հաղորդել կիսաշրջազգեստը՝ անկախ կնոջ տարիքից եւ սոցիալական դիրքից: Արագ փոփոխվող աշխարհում հաճախակի է փոփոխության ենթարկվել կիսաշրջազգեստի ձեւն ու երկարությունը: Այսօր կրկին մոդայիկ են համարվում մինչեւ գետնին հասնող կիսաշրջազգեստները: Բոլոր հայտնի ապրանքանիշեր արտադրող դիզայներներն իրենց 2012 թվականի գարուն-ամառ հավաքածուներում ընդգրկել են գունավոր ու թեթեւ կտորներից կարված կիսաշրջազգեստներ: Դիզայներները գտնում են, որ այն կնոջը հատկապես ամռանը եթերային տեսք է հաղորդում եւ սովորականից ավելի բարձրահասակ ցույց տալիս: Իսկ որպես տարվա գույներ, այդ կիսաշրջազգեստների համար համարվում է վարդագույնը, դեղինը, սպիտակն ու երկնագույնը:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ