Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց հարցնելու՝ տեղակալ են նշանակել

Հուլիս 03,2012 16:51

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը գրություն է ներկայացրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ Հինգերորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում նույն խմբակցության պատգամավոր, «Հայկական Ժամանակ» օրաթերթի նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանին նշանակելու հետ կապված թյուրիմացության կապակցությամբ: Ներկայացնում ենք գրությունը ստորև.

ԱԺ պաշտոնական կայքից տեղեկացել ենք, որ հուլիսի 2-ին կարգադրություն եք ստորագրել Հինգերորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին, որով հանձնաժողովի նախագահ եք նշանակել ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանին, իսկ նախագահի տեղակալի կարգավիճակը վերապահել եք Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանին: Սույն կարգադրությունը հակասում է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 24.1 հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի «էթիկայի հանձնաժողովի նախագահը եւ նրա տեղակալը նշանակվում են Էթիկայի հանձնաժողովի անդամների թվից` խմբակցությունների ներկայացմամբ»: «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին կանոնակարգի համապատասխան չի ներկայացրել Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվելու համար:

Նշանակումը չի համաձայնեցվել նաեւ պատգամավոր Փաշինյանի հետ, ով տեղի ունեցածի մասին նույնպես տեղեկացել է մամուլից:

Ելնելով վերը նշվածից պահանջում ենք վերանայել նշված կարգադրությունը եւ ղեկավարվել «ԱԺ կանոնակարգ» օրենքով:

 

ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ
«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031