Այսօր Orange-ը հայտարարեց ինտերնետի ամառային առաջարկի մասին.
Մինչև օգոստոսի 31-ը, մեկ տարով բաժանորդագրվելով Ինտերնետ Հիմայի և MyFi-ի ցանկացած սակագնային պլանի կամ մեկ տարով երկարացնելով առկա բաժանորդային պայմանագիրը, հաջորդ 12 ամիսների ընթացքում Orange Ինտերնետի բաժանորդները կստանան գերարագ ինտերնետի կրկնակի ծավալ:
Ավելին, ընկերությունը սպասված նորությամբ է հանդես գալիս Ինտերնետ Հիմա 6000 սակագնային պլանի բաժանորդների համար: Այսուհետ այս սակագնային պլանում ներառված գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո բաժանորդները կունենան անսահմանափակ ինտերնետ 384Կբ/վ ներբեռնման և 256Կբ/վ վերբեռնման արագությամբ նախկին համապատասխանաբար 256/128 արագությունների փոխարեն: