Լրահոս
Օրվա լրահոսը

Մակեյանի կարծիքով, 81 երթուղայինի վարորդին ծեծելով՝ «մեր դեմ խաղ չկա» մեսիջն են ուղարկում (Ձայնագրություն)

Հուլիս 03,2012 16:08

Լուսանկարը՝ ՖՈՏՈԼՈՒՐԻ

ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը կարծում է, որ օլիգարխների թիկնապահների կողմից ծեծկռտուքների կազմակերպումը շարունակվելու է: «Կապ չունի, այսօր  Ռուբեն Հայրապետյանն է, վաղը կլինի Գագիկ Ծառուկյանը … Սա գործընթաց է, կանգնեցնել հնարավոր չէ, պարբերաբար ականատես ենք եղել: Սա չի փոխվելու, քանի այս վարչախումբն է: Պատժել-չպատժել՝ սրանք թատրոն են, որ պետք է ներկայացնեն Աղվան Հովսեփյանն ու Վովա Գասպարյանը , որեւէ բան  դրանից չի փոխվի: Եթե նույնիսկ դատապարտեն, ամիսներ հետո նրանք ազատության մեջ կհայտնվեն ու նույն բանը կանեն »,- Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց  պարոն Մակեյանը՝  անդրադառնալով մամուլում հրապարակված  տեղեկություններին, թե երեկ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները նոր քաղաքացու են ծեծել՝   81 երթուղայինի  վարորդին: «Հարսնաքարի» անվտանգության աշխատակիցների կողմից ծեծի հետեւանքով մահացած բժիշկ Վահե Ավետյանի հենց հուղարկավորության օրը նոր քաղաքացու ծեծ կազմակերպելը  պարոն Մակեյանը համարեց «մեր դեմ խաղ չկա» կարգախոսի մեսիջ:  «Համարժեք պատիժը պետք է լինի այս վարչախմբին մաքրելն ու դուրս գցելը այս երկրից : Սա սկսվեց Քոչարյանի դաբրոյով ու շարունակվելու է»,- հավելեց պարոն Մակեյանը:

VOICE062

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031