Լրահոս
Օրվա լրահոսը

Նանա Ավետիսովա. «Արմավիան» վաճառելու լուրերն անհեթեթություն են

Հուլիս 03,2012 15:59

ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի եւ նրա ռուսական գործընկերների կողմից «Արմավիա» ավիաընկերությունը ձեռք բերելու մասին տեղական եւ ռուսական լրատվամիջոցներն արդեն որերորդ օրն է՝ լուրեր են տարածում: Ըստ այդմ, Հարություն Փամբուկյանը, որը 2011 թվականից գտնվում է Մոսկվայում, «Արմավիայի» համար Միխայիլ Բաղդասարովին առաջարկել է 55 միլիոն դոլար, ընդ որում, ըստ տարածված լուրերի, հնարավոր է՝ մինչեւ տարեվերջ նախկին պատգամավորը հայկական ավիափոխադրող ընկերությունը ձեռք բերի:

Այս առնչությամբ Aravot.am-ին «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան վստահեցրեց, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Մամուլի քարտուղարի խոսքերով` «Դա կատարյալ անհեթեթություն է: Կարելի է ենթադրել, որ «մեռած սեզոնն» ավարտվել է եւ կրկին ինչ-որ լուրեր են տարածում: Իրականում, մենք ոչ թե պատրաստվում ենք վաճառել «Արմավիան», այլ զարգացնում ենք թռիչքների աշխարհագրական քաղաքականությունը:  Օրինակ` հուլիսի 9-ից վերականգնվում է թռիչքը դեպի Հալեպ, ավելացվում է դեպի Բեյրութ թռիչքների քանակը: Նույնիսկ նոր թռիչքուղիներ են բացվում դեպի Միլան եւ Ամման»: Նանա Ավետիսովայի խոսքերով, ամառային այս սեզոնին

վերաբացվում է Երեւան-Հռոմ-Երեւան չվերթը, Երեւան-Բարսելոնա-Երեւան, Երեւան-Լոնդոն-Երեւան եւ մի շարք այլ եվրոպական քաղաքներ. «Այնպես որ՝ «Արմավիան» չի վաճառվում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031