Հայաստանում մարմնավաճառությամբ զբաղվող անչափահաս աղջիկները փոքրաթիվ են: Այս մասին Aravot.am- ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը՝ դժվարանալով նշել նրանց կոնկրետ թիվը: Տիկին Դուրյանի խոսքերով՝ ի տարբերություն մարմնավաճառների, ավելի շատ են վարքի շեղումներով աղջիկները, արդեն 15 հոգու հաշվառել են.«Ունենք որոշ քանակությամբ աղջիկներ, որոնք տուն չեն ուզում գնալ»: Տիկին Դուրյանի կարծիքով՝ նման աղջիկների համար վերականգնողական հաստատություն է պետք ստեղծել, որտեղ կաշխատեն նման վարքի տեր անչափահասների հետ ու այդ կերպ կկանխեն նաեւ հետագայում նրանց մարմնավաճառությամբ զբաղվելու հավանականությունը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ