Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաստաբան Շուշանյան. «Ինչպե՞ս կարող էր միաժամանակ առերեսվել 2 հոգու հետ»

Հուլիս 03,2012 15:54

Արտակ Նազարյանի մահվան գործով հուլիսի 3-ի դատական նիստում ցուցմունք տալու հերթը  ամբաստանյալ զինվոր Մխիթար Մխիթարյանինն էր: Նա  հրաժարվեց ցուցմունք տալուց: Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը Մխիթարյանին հիշեցրեց, որ վերջինս վկաների հարցաքննության ժամանակ ռեպլիկներ էր հնչեցնում, մի շաբաթ առաջ էլ դատարանում հայտարարեց, որ  ցուցմունքներ կտա եւ կասի ճշմարտությունը, ինչո՞ւ հիմա ցուցմունք չի տալիս, մի շաբաթում ի՞նչ է փոխվել:

-Միտքս ,-ասաց ամբաստանյալը:

Դատավոր Սամվել Մարդանյանը հրապարակեց  Մխիթար Մխիթարյանի նախաքննական ցուցմունքները, զինվորների հետ նրա առերեսման արձանագրությունները: Դատավորը  դժվարանում էր ընթերցել քննիչների գրառած ցուցմունքները: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ  ինքը բազում դեպքերով համոզվել է, որ  քննիչները դժվար ընթեռնելի ձեռագիր ունեն, որ հարկ է  քննչական ծառայության ուշադրությունը հրավիրել դրա վրա:

Ամբաստանյալն ասաց, որ նախաքննության ընթացքում տված  իր ցուցմունքները ճիշտ են, իսկ առերեսման ժամանակ իր դեմ ցուցմունք տված զինվորների ցուցմունքները` սխալ: Այդ զինվորները ցուցմունք  էին տվել, որ Մ. Մխիթարյանը ծաղրալից տոնով  է շփվել Արտակ Նազարյանի հետ: Վկաների ցուցմունքներով` Մխիթարյանը մի անգամ հրաժարվել է  իրեն պատկանող բջջային հեռախոսի լիցքավորման մարտկոցը տալ Նազարյանին, այդ մերժումից հետո Նազարյանը ձեռքով թեթեւակի հարվածել է Մխիթարյանի ուսին եւ ասել` լավ չես անում, Մխիթարյանն  էլ  սեռական հայհոյանքներ տալով ` հարվածել է Նազարյանին, եղել է ծեծկռտուք:  Մխիթարյանն ասաց, որ ինքը  բջջային հեռախոս եւ դրա լիքավորման մարտկոց չի ունեցել; Նախաքննության ընթացքում Մխիթարյանը սկզբից ժխտել է, որ  կապիտան Հակոբ Մանուկյանի եւ լեյտենանտ Արտակ Նազարյանի միջեւ  ճաշարանում տեղի ունեցած վեճից եւ ծեծկռտուքից հետո ինքն է աղբյուրի մոտ լվացվելու ուղեկցել Արտակ Նազարյանին, ում քթից արյուն էր հոսում: Սակայն Հակոբ Մանուկյանի հետ առերեսման ժամանակ  Մխիթարյանը խոստովանել է , որ ինքն աղբյուրի մոտ է ուղեկցել Նազարյանին: Մխիթարյանը դատարանում հայտարարեց, որ կապիտան Մանուկյանն իրեն չի հրահանգել  Նազարյանին աղբյուրի մոտ ուղեկցել : Պատասխանելով մեղադրող Հարություն Հարությունյանի  այն հարցին, թե  իր դեմ ցուցմունք տված զինվորների հետ Մխիթարյանը  լավ հարաբերություններ է ունեցել, ինքն  ինչո՞ւ է  նրանց  ցուցմունքները կեղծ համարում, ամբաստանյալն ասաց, որ վկաները   ռազմական ոստիկանության նույն խցում են եղել, նրանց ցուցմունքները պայմանավորված են: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ  Մխիթարյանը նույն ժամանակահատվածում  առերես հարցաքննվել է Հարութիկ Կիրակոսյանի եւ Արտակ Հովհաննիսյանի հետ: Ընդմիջումից հետո  դատարանում ցուցմունք կտա քրեական գործով գլխավոր ամբաստանյալ, կապիտան Հակոբ Մանուկյանը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031