Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անչափահասների մոտ ամենատարածված հանցագործությունը գողությունն է

Հուլիս 03,2012 15:35

Այս տարվա առաջին 5 ամիսներին անչափահասների կողմից 128  հանցագործություն է գրանցվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 41 դեպքով: Անչափահասների կողմից ամենատարածված հանցագործությունը գողությունն է:

Այս տարվա 1-ին 5 ամիսներին արդեն 56 դեպք է գրանցվել, մարմնական վնասվածք հասցնելու՝ 14, անօրինական զենք կրելու՝ 7 , իսկ թմրանյութ օգտագործելու 1 դեպք է գրանցվել: Այս  մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության  երրորդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը: Նրա խոսքերով, միայն հունիսին անչափահասների կողմից մարմնական վնասվածքներ կատարելու 17 ամփոփագիր է տրվել , որից միայն 6 դեպքում մարմնական վնասվածքը եղել է սառը կտրող գործիքով: Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ  զբաղվածության նվազմամբ պայմանավորված, ամռանը անչափահասների կողմից իրականացվող հանցագործությունները շատանում են: Իսկ հանցագործությունները կանխելու համար, բանախոսը խորհուրդ տվեց ծնողներին ոստիկանության հետ  զուգահեռ աշխատեն. «Ոստիկանները, հատկապես հասարակական վայրերում, ուշադրության տակ են առնում անչափահասներին: Բայց ծնողները պետք է ուշադիր լինեն, թե իրենց երեխաներն ինչն են տնից հանում, ինչ են դնում իրենց գրպանում»: Տիկին Դուրյանի խոսքերով, անչափահաս հանցագործները ոչ միշտ են սոցիալապես անապահով ընտանիքներից.«Այն երեխաներն են, որոնք անուշադրության են մատնված, որոնց հետ ծնողները լիարժեք չեն զբաղվում, որոնց ծնողները զբաղվածության հարցը չեն լուծում »:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031