Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետ. «Անչափահաս հանցագործների պատժամիջոցներն արդյունավետ չեն»

Հուլիս 03,2012 15:22

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ » հ/կ-ն այսօր  ներկայացրեց «Անչափահասների գործերով արդարադատությունը Հայաստանի օրենսդրությունում» իրենց ուսումնասիրությունը: Օրենսդրական հիմնախնդիրներից  փորձագետ Սիրանուշ Սահակյանն առանձնացրեց արդարադատությունը իրականացնելիս անչափահասների առանձնահատկությունները մասամբ հաշվի չառնելու հանգամանքը: Ըստ նրա, անչափահասների  կարիքներին հարմարեցված պատժամիջոցներ Հայաստանում գոյություն չունեն, իսկ որպես պատիժ համարվող տուգանքը, հանրային աշխատանքը չեն կարող արդյունավետ լինել, որովհետեւ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված են սահմանափակումներ, իսկ տուգանքի մասով նյութական միջոցներ չունենալու պատճառով կարող է խեղաթյուրվել անչափահասի  անձնական պատասխանատվության խնդիրը: Պատժի նպատակներն էլ իրագործելի չեն, որովհետե տուգանքը հիմնականում մարվում է ծնողների կողմից:

Փորձագետի խոսքերով, խնդիր է առաջանում նաեւ այն ժամանակ, երբ միջդատական փուլում քրեական պատասխանատվությունից անչափահասին ազատելու որոշում է կատարվում: Ըստ նրա, ազատման դեպքում անչափահասի հետ աշխատանքներ չեն տարվում, ու  դրանով մեծանում են կրկնահանցանքի ռիսկերը: Ս. Սահակյանն ասաց, որ  պատժից ազատման ու քրեական պատասխանատվությունից ազատվելու դեպքերը սահմանափակ են, ու իրեն զարմացնում  է, թե ոստիկանությունն ինչպես է որոշում, թե  ո՞ր անչափահասներին պետք է ուղղորդի համայնքային վերականգնողական կենտրոններ, որոնց՝ ոչ:

Հաջորդ խնդիրը փորձագետը համարում է անչափահասներով զբաղվող մարմինների մասնագիտացվածության բացակայությունը.«Միջազգային  չափանիշները պահանջում են, որ անչափահասների արդարադատությունում  նրանց  հետ առնչվող դերակատարներն  ունենան մասնագիտացվածություն ու  հատուկ պատրաստվածություն: Քրեական դատավարության շրջանակներում քննիչները հատուկ մասնագիտացվածություն չունեն»: Նա նկատեց, որ անչափահաս մեղադրյալների գործերով էլ անհրաժեշտ մասնագետներն ընդգրկված չեն, նա կարծում է, որ այդ դեպքերում հոգեբանները խիստ անհրաժեշտ են.«Պետք է փոփոխվի մոտեցումը եւ ամրագրվի հոգեբանի, սոցիալական աշխատողի համապատասխան մասնագետների ներգրավվումը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031