Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արցախ» պուրակն այլևս պուրակ չէ (Տեսանյութ)

Հուլիս 03,2012 14:56

Վանաձորի «Արցախ» պուրակը գլխավոր պողոտայի վրա է: «Առաջ այս պուրակում կարուսելներ կային, երեխաները գալիս, խաղում էին: Հիմա էլ ոչ ոք ուշադրություն չի դարձնում»,- ասում է Վանաձորի «Արցախ» պուրակի մասին Վանաձորի բնակիչ Ժակ Բաղդասարյանը: Վանաձորի բնակիչները պատմում են, որ այս պուրակը Վանաձորի համար պատմական նշանակություն է ունեցել. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ վանաձորցիներն «Արցախ» պուրակում էին ցույցերը կատարում: Զոհված ազատամարտիկների վերջին հանգրվանն այս պուրակն էր:
Այսօր պուրակը չունի առաջվա տեսքը, բնակիչներն էլ առաջվա պես չեն զբոսնում ու հանգստանում այստեղ, քանի, որ դրա տեսքն առաջվանը չէ: Պուրակի նստարանները կոտրված են: Աղբամանները քիչ են և փոքր, միջավայրն աղտոտված է:
Պուրակը վաճառվել է մոտ հինգ տարի առաջ՝ այստեղ կինոթատրոն բացելու նպատակով: Բնակիչները նշեցին, որ պուրակի անխնամ վիճակի պատճառն այն է, որ դրա նոր սեփականատերը չի զբաղվում պուրակի մաքրությամբ:
Սակայն բնակիչներն այդ վայրը սիրում են՝ որպես պուրակ, նախընտրում են, որ պուրակը վերականգնվի, այլ ոչ թե կինոթատրոն բացվի, քանի որ քաղաքում կան կինոթատրոններ, որոնք կարելի է բարեկարգել՝ նորը բացելու փոխարեն:

Լիլիթ Հակոբյան՝ mynews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031