Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ամբողջ գյուղը տոկոսի տակ ճռում է»

Հուլիս 03,2012 14:49

«Ամառվա այս շոգին համայնքի ամենամեծ պրոբլեմը ջուրն է: Սանէպիդկայանից եկան ստուգեցին եւ հայտարարեցին, որ օգտագործման, խմելու համար ջուրը պիտանի չէ»,- «Ա1+»-ի հետ զրույցում պատում է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչ Վերժինե Գալոյանը: Ըստ նրա, այսօր ի թիվս այլ հարցերի, գյուղում սովարական ջրի խնդիրը անլուծելի է մնում: Ծորակից ջուր չեն խմում, այդ անորակ ջուրն էլ այնքան սակավ է, որ օրվա մեջ ընդամենը 2 ժամ են ունենում:

Ջրի խնդիրն այսքանով չի ավարտվում: «Ոռոգման ջուրն էլ շատ թանկ է. 1, 5 հա այգի, 2 հա առվույտի համար մենք տարեկան մուծում ենք 350-400 հազար դրամ, եկամուտ ունենաս, թե ոչ՝ վարձը պետք է վճարես, պայմանագիրն էլ միակողմանի է, միայն նշվում է, որ ջրի դիմաց պետք է վճարենք, բայց նշված չի, որ եթե ջուր չլինելու, կամ ուշանալու պատճառով ես տուժեմ, ո՞վ պետք է հատուցի»,-արդարացիորեն նկատում է տիկին Վերժինեն:
Գյուղում ոչ մի հարց կարգավորված չի. վերջին կարկտահարությունից տուժել է իրենց տնտեսության 90 տոկոսը. «Ոչ ոք չի մտածում այդ վնասի հատուցման մասին, Երեւանից 2 մարդ եկան, տուժածների ցուցակները գրեցին, գնացին, թե ինչ պիտի անեն՝ չգիտեմ, մինչ օրս ոչ մի նորություն չկա: Ապահովագրություն էլ չկա, որ հողն ապահովագրես նման դեպքերից»:

Տիկին Վերժինեն պատմում է, որ մեծահարուստներն էլ օգտվում են գյուղացու անմխիթար վիճակից. «Ամեն գարնանը բերում են սելիտրա են վաճառում, հասարակ մարդու ձեռքը փող չկա, պարարտանյութը 6000 դրամով վերցնում են փողատերերը, հիմա հանում, 10 հազարով են վաճառում: Հասարակ մարդն է նորից տուժում: Ամբողջ գյուղը տոկոսի, վարկի տակ ճռում է, վարկը վերցնում են, հետո բնական աղետներ են լինում՝ տակ են տալիս, ոչ մի փոխհատուցում էլ չի լինում»,-գյուղի վիճակն է նկարագրում Վերժինե Գալոյանը:
Նա նաեւ անդրադարձավ գյուղատնտեսական մթերքների գներին:
«Մինչեւ մեր տնտեսության ապրանքը հասունանում է վաճառքի համար, գները միանգամից ընկնում են, գալիս են վերավաճառողները, տանում են, իրենք էլ այնտեղ են վաճառում, հետո նոր մեր արտադրանքը հասնում է քաղաքացուն, այսինքն, մի 4 ձեռք հետո է հասնում սպառողին. տուժում է սպառողը, տուժում է արտադրողը: Շահում են կրկին փողատեր-բիզնեսմենները: 1 կգ խաղողը 1 շիշ ջերմուկի գնով էլ չեն վերցնում: 120 դրամով են խաղողը տանում. ես մի ամբողջ տարի սպասում եմ, որ բերքը դուրս գա, էժան տանում են, բայց գոնե մարդկանց հասնի էժան: Չէ, վերավաճառողներն են մեջտեղն օգտվում»:

Գյուղում սոցիալական վիճակն ընդհանուր առմամբ վատ է: ՙՄարդիկ կան՝ հազիվ իրենց տոկոսն են փակում, ու ձմեռվա ուտելու բան չի մնում: Հատուկենտ մարդիկ ունեն մեխանիզացիա, բայց դրանք մյուսների համար շատ դժվար մատչելի են, մեխանիզացիան թանկ, վառելքը թանկ. եթե սեզոնին 50 դրամով սալյարկան թանկանում է, մեխանիզատորները 1000-2000 դրամով գները բարձրացում են, առաջ խոտը տուկ էին անում 100 դրամով, հիմա 130 դրամով.
պատճառաբանում են, որ վառելանյութը շատ թանկ է: Բայց իրենց էլ մեղադրելու չէ, պահեստամասերը թանկ, ամեն ինչը թանկ, կյանքը թանկ՚,-փորձում է համագյուղացիներին արդարացնել տիկին Վերժինեն:
Նրա ամուսինը՝ Յաշա Գալոյանն էլ խոսեց հողի սխալ սեփականաշնորհման մասին. «Նաուրա հողը սեփակաշնորհեցին, գյուղացուն կանգնեցրին փաստի առաջ՝ ոչ մեխանիզացիա ունի, ոչ մի բան, ինչո՞վ պետք է մշակի, սա որ դարն ա, որ ձեռքերով հող մշակես: Ժողովուրդը չիմանալով՝ ուրախ-ուրախ վերցրեց հողն ու ընկավ կրակը. սխալ էր, շատ սխալ հողաբաժանում արեցին: Մեխանիզացիան գոնե չպետք է բաժանեին, գոնե տային մեկին, ու նրանից էլ պահանջեին, ոչ թե բաժանեցին տարբեր մարդկանց, մեկը կոտրեց, մյուսը վաճառեց, երրոդը մաս-մաս արեց վաճառեց: Այսօր տնտեսությունը մնացել ա մի 1 տրակտորի, երկու խոտ հնձող մեքենայի հույսին. մի հեկտար առվույտը քաղելը 1000 դրամ է: Դե պատկերացրեք, դրան գումարած ջրի վարձը, հողի վարձը, տակն ի՞նչ ա մնում, որ եկամուտ ստանաս»:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031