Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ տարի առաջ կարդացի, որ ուզում են Կաֆկայի նամականին աճուրդի հանել». Այսօր Ֆրանց Կաֆկայի ծննդյան օրն է

Հուլիս 03,2012 14:21

 

1885թ.-ի այս օրը՝ հուլիսի 3-ին, ծնվել է  ավստրիացի գրող, ծագումով հրեա Ֆրանց Կաֆկան՝ 20-րդ դարի մոգական ռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը:  Կաֆկան ստեղծագործել սկսել է 15 տարեկանից։ Նրա վաղ տարիքի ստեղծագործությունները սակայն չեն պահպանվել, հնարավոր է որ հենց հեղինակը ինքն է դրանք գրելուց հետո ոչնչացրել։ Կաֆկայի ստեղծագոծությունների մեծամասնությունը տպագրվել է հեղինակի մահից հետո։ Հակառակ Կաֆկայի կտակի, հեղնակի մերձավոր Մաքս Բրոդը հրատարակում է Կաֆկայի ձեռագրերը, որը համաշխարհային ճանաչում է բերում հեղինակին։

«Առավոտ երիտասարդականը» որոշեց երիտասարդների շրջանում հարցումներ անցկացնել՝ պարզելու, թե որքանով են տեղեկացված Ֆրանց Կաֆկայի մասին և կարդացե՞լ են արդյոք նրա ստեղծագործությունները:

Ոմանք կարդացել էին, ոմանց նույնիսկ անունն էր անծանոթ, մյուսներն էլ սկսեցին թվարկել նրա հայտնի ստեղծագործությունները՝ «Դատավարություն» «Դղյակը» «Կերպարանափոխություն»: 21-ամյա Զարուհի Կարապետյանի համար էլ Կաֆկան ամենալավ ու ամենահետաքրքիր գրողներից մեկն է. «Շատ եմ սիրում նրա ստեղծագործությունները, հատկապես «Դղյակը», բոլորն էլ կարդացել եմ, շատ տպավորիչ են» , ասում է նա, ու ոգևորությամբ մեջբերում այդ ստեղծագործությունից մի հատված. «Նա կրկին առաջ քայլեց, իսկ ճանապարհը երկար էր: Պարզվեց, որ փողոցը` գյուղի գլխավոր փողոցը, ոչ թե տանում էր դեպի դղյակի լեռը, այլ միայն մոտենում էր նրան»: Զարուհին ասաց նաև, որ միշտ հետևում է Կաֆկայի մասին գրառումներին, քանի որ ինչպես ինքն է ասում՝ նրա ու նրա ստեղծագործությունները չեն դադարել քննարկվել մինչև օրս. «Մեկ տարի առաջ կարդացի, որ ուզում են Կաֆկայի նամականին աճուրդի հանել, և այն գնելու են Գերմանիայի արխիվագետները», – պատմում է Զարուհին ու ավելացնում՝ անընդհատ հետևում եմ ինտերնետում շրջանառվող լուրերին ու կարծիքներին Կաֆկայի մասին, նա եզակի գրող է:

Նշեմ նաև, որ ֆեյսբուք սոցիալական ցանցում կա Ֆրանց Կաֆկայի անունով բացված ավելի քան 5 էջ, որոնցից և ոչ մեկում թարմացումներ չեն եղել, որոշներում նույնիսկ չկա ոչ մի գրառում:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031