Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը քիչ էր մնում տուն վերադառնար առանց այնքան մեծ ջանքերի գնով նվաճած Եվրոպայի չեմպիոնի գավաթի:
Երբ թիմն ամբողջ կազմով արդեն ինքնաթիռում էր եւ սպասում էր թռիչքին, մենեջերներից մեկը պատահաբար նկատել է, որ նվիրական գավաթն օդանավում չէ: Գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի օգնականներից մեկը հասցրել է վերադառնալ ավտոբուս եւ վերցնել այն: Բարեբախտաբար, նրանց օդանավակայան հասցրած ավտոբուսը դեռ չէր գնացել, այլապես, ժամանելով Մադրիդ, Եվրոպայի չեմպիոնն իրենց դիմավորելու եկած բազմահազար երկրպագուներին ցուցադրելու բան չէր ունենա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև