Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք Հայաստանը կներկայացնեն Լոնդոնի օլիմպիական խաղերում

Հուլիս 03,2012 13:42

24 օրից Լոնդոնում կմեկնարկի ամառային 30-րդ օլիմպիական խաղերը, որին մասնակցելու են նաեւ Հայաստանի լավագույն մարզիկները:

ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը հրապարակել է օլիմպիական վարկանիշ ձեռք բերած մեր մարզիկների անունները, որոնք հուլիսի 27-ից մինչեւ օգոստոսի 12-ը օլիմպիական մրցասպարեզներում կպայքարեն քառամյակի գլխավոր մարզական իրադարձության մեդալների համար:

Այս օլիմպիական խաղերում Հայաստանից ամենաշատ ուղեգրեր` 7, նվաճել են ըմբիշները: Այնուհետեւ գալիս են ծանրամարտը` 6, աթլետները` 4, ձյուդոն` 2, լողը` 2 (սպիտակ քարտով),  հրաձգությունը, բռնցքամարտը, թաեքվանդոն, սպորտային մարմնամարզությունը` 1-ական:

Լոնդոնում ըստ մարզաձեւերի հանդես կգան:

 

Ազատ ըմբշամարտ

Միհրան Ջաբուրյան` 55 կգ

Դավիթ Սաֆարյան` 66

Հաջիմուրադ Նուրմագոմեդով` 84

 

Հունահռոմեական ըմբշամարտ

Հովհաննես Վարդերեսյան` 66 կգ

Արսեն Ջուլֆալակյան` 74

Արթուր Ալեքսանյան` 96

Յուրի Պատրիկեեւ` 120

 

Ձյուդո

Հովհաննես Դավթյան` 60 կգ

Արմեն Նազարյան` 66

 

Հրաձգություն

Նորայր Բախտամյան

 

Սպորտային մարմնամարզություն

Արթուր Դավթյան

 

Բռնցքամարտ

Անդրանիկ Հակոբյան` 75 կգ

 

Թաեքվանդո

Արման Երեմյան` 80 կգ

 

Աթլետիկա

նիզականետում

Մելիք Ջանոյան

Քրիստինե Հարությունյան

 

Հեռացատկ

Վարդան Փահլեւանյան

Արսեն Սարգսյան

 

Լող (սպիտակ քարտով)

Միքայել Քոլոյան

Անահիտ Բարսեղյան

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան աշխարհի վերջին երկու առաջնությունների հանրագումարով ընդհանուր առմամբ նվաճել է վեց օլիմպիական ուղեգիր. չորս` տղամարդկանց եւ երկու` կանանց: Եթե հայտնի է, որ մեր աղջիկներից Լոնդոն մեկնելու են 69 կգ քաշային Մելինե Դալուզյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը` 75+ քաշային կարգ, ապա տղաների վերջնական անուններն ու քաշային կարգերը ֆեդերացիան կհրապարակի մոտ օրերս:

ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը տեղեկացնում է նաեւ, որ այս ցուցակը վերջնական չէ եւ այն դեռ կարող են համալրել մեր երկու աթլետներ` վազորդուհի Ամալյա Շառոյանը, որը պետք է մասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային մրցաշարում եւ մարաթոնյան վազորդ, գյումրեցի Սեւակ Եղիկյանը, որը հանդես է գալու հուլիսի 5-ին Իսպանիայում մեկնարկող վարկանիշային մրցաշարում: Իսկ աթլետների համար վարկանիշային մրցաշարերը միմյանց հաջորդելու են մինչեւ հուլիսի 18-ը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031