Արաբկիրը՝ Տարոն Մարգարյանի այցից առաջ
Այսօր Արաբկիր վարչական շրջանի պատասխանատուները, ոտք ու ձեռք ընկած, համայնքը կարգի էին բերում` փողոցներն էին մաքրում, ջրում, փողոցային առեւտրականներին ցուցումներ տալիս` մի քանի ժամով ապրանքները հավաքել:
«Քաղաքապետն է գալու»,-առեւտրականներին բացատրում էին համայնքի պատասխանատուները: Մետրո «Բարեկամության» գետնանցումի կարգուկանոնով զբաղվող պատասխանատու անձը անցումի աստիճաններին մրգավաճառներին հորդորում էր արկղերը ներս քաշել եւ աստիճաններն ազատել: Ի տարբերություն սովորական օրերի, այսօր առավոտյան անցանելի ու մաքուր էր նաեւ գետնանցումը:
Կարդացեք նաև
Այստեղ, հատկապես` ամռանը, ոչ միայն օդ չկա շնչելու՝ օդափոխության համակարգի բացակայության պատճառով, այլեւ գետնին դրված ապրանքները, որոնք դուրս են գալիս տաղավարների սահմաններից, անցորդների համար անհարմարություններ են ստեղծում: Ո՞րն է քաղաքապետի շրջայցի նպատակը, եթե Արաբկիրից կամ մեկ այլ համայնքից Տարոն Մարգարյանը ոտքը քաշելուն պես ամեն ինչ բերվում է «նախկին դիրքին»:
«Առավոտ»