Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» ու սերիալների մեջ ուղիղ կապ կա՞

Հուլիս 03,2012 13:37

Դավիթ Ջամալյան

Վահրամ Միրաքյան

Այսօր «Նոյյան տապան» ակումբում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը եւ «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» հասարակական նախաձեռնություն խմբի անդամ, սոցիոլոգ Վահրամ Միրաքյանը, անդրադարձան հեռուստաեթերից ագրեսիվ ձեւով ժարգոնի տարածման խնդրին եւ պատասխանելով հարցին՝չե՞ք կարծում, որ որոշ պատգամավորներ նույնպես վատ օրինակ են ծառայում այդ առումով՝ համաձայնեցին:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ համաձա՞յն եք հոգեբան Կարինե Նալչաջյանի այն դիտարկմանը, որ ուղիղ կապ կա «Հարսնաքարի» եւ հեռուստասերիալների միջեւ՝ պարոն Ջամալյանը չհամաձայնեց. «Որեւէ սերիալի հետ դեպքը կապել դժվար է: Այս ողբերգության համար, երբ մեկ-երկու ստահակ է ձեւավորվել հասարակությունում, գուցե սրա մեջ կա սերիալը, բայց դժվար է իրավական առումով մեղադել որեւէ հեռուստաընկերությանը: Ուղիղ կապ չէ, բայց տրամաբանական անուղղակի կապ անկասկած կա: Սերիալները ժանր են, որ պետք է լինեն, բայց սերիալները չպետք է դարձնեն ստահակ: Պարզ սյուժեներ պետք է լինեն, որոնք չվերածվեն գռեհկության»:

Բանախոսները պատրաստվո՞ւմ են միանալ Ռուբեն Հայրապետյանին մանդատից զրկելու, նրա դեմ դուրս եկած խմբերին՝ Դավիթ Ջամալյանը պատասխանեց. «Եթե հստակ փաստեր լինեն, որ ուղիղ կապ կա Ռուբեն Հայրապետյանի եւ տեղի ունեցածի միջեւ՝ այո: Սարսափելի բան է տեղի ունեցել, այդ ախրաննիկի կերպարը պետք է արմատախիլ անենք հանրային գիտակցության մեջ: Բոլոր այն մարդիկ, ովքեր նպաստել են անպատժելիության մթնոլորտի ստեղծմանը, նրանք այս հասարակության աղբն են: Ամենուր այդ աղբը կա՝ բոլոր ոլորտներում: Այդ անպատժելիության մթնոլորտը պետք է ցրվի, հրապարակայնորեն, բաց պետք է պատժվեն»:

Վերադառնալով եթերի խնդիրներին՝ պարոն Ջամալյանը նշեց, որ բազմաթիվ խնդիրներ կան՝ «պետք է ուժեղ ձեռք, որը կամք կունենա լուծել այս հարցերը: Պետք է համբերատար լինել եւ հետեւողական»:

Հարցին՝ չե՞ք կարծում, որ ում դեմ որ պայքարում եք, նրանք այն նույն մարդիկ են, ում հետ այդ հարցը պետք է լուծեք, Վահրամ Միրաքյանը պատասխանեց, որ հանրային ճնշումներով կարելի է լուծել դա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031