«Ցավում եմ տեղի ունեցածի կապակցությամբ: Երբ սահմանի վրա զինվոր է զոհվում, ազգովի սգում ենք: Սպա է մահացել, շատ ցավալի է, բնականաբար, հասարակությունը փնտրում է, թե ով է մեղավոր: Ես կարծում եմ, որ` թողտվության միջավայրը: Կամ անվտանգության աշխատողները անհասկացող են, չեն գիտակցում իրենց արածի աստիճանը, կամ դա գալիս է թողտվության միջավայրից, անպատժելիության սինդրոմ կա»,- այսօր «Հենարան» ակումբում ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը «Հարսնաքարի» միջադեպի մասին այսպիսի գնահատական տվեց:
Հարցին` Ռուբեն Հայրապետյանն իր մեղքի բաժինն ունի՞, նա պատասխանեց, որ թողտվություն ասելով՝ դա նկատի ունի, թեեւ կոչ արեց մեզ դատավորի տեղ չդնենք ու դատավորի ֆունկցիա չկատարենք: Թե ինչու Վահեի հուղարկավորությանը ՀՀԿ պատգամավորները չեն գնացել՝ պարոն Թորոսյանը պատասխանեց. «Ես չգիտեմ ով է մասնակցել, ով ոչ, ամեն դեպքում թաղումը քվոտավորված չի, որ իմանանք ով 10 հոգով է մասնակցել, ով՝ 20»: Կոնկրետ Շիրակ Թորոսյանը մարզային հանդիպումների է մասնակցել, դրա համար չի գնացել:
Ռուբեն Հայրապետյանի՝ մանդատը վայր դնելու պահանջի հետ կապված Շիրակ Թորոսյանն ասաց, որ մանդատը վայր դնել-չդնելը Ավետյանի կյանքը հետ չի բերելու: Ամեն քաաքական գործիչ ինքն է որոշում՝ դո՞ւրս է գալիս քաղաքականությւոնից, թե՞ դուրս չի գալիս: Նա նույնիսկ մի օրինակ բերեց, թե ինչպես են Ռումինիայի վարչապետից պահանջել հրաժարական, բայց նա ասել է, որ չի պատրաստվում
Ինքը Հարսնաքարում եղել է մի քանի առիթներով. «Կարծում եմ, որ դժբախտ իրողությունը մենք ետ չենք կարող բերել՝ անկախ նրանից՝ գնու՞մ ենք, թե՞ չենք գնում: Եթե պատվիրատուն գնում է, ապա հարսանիքի հրավիրվածը պիտի ինքը որոշի՝ գնա՞ հարսանիքի, թե՞ ոչ: Գնան, թե չգնան, հրաժարական կտա թե չի տա՝ հարցը դա չէ»: Նրա համոզմամբ՝ պատգամավորի անուն կա, դրա համար է ծայրահեղ մտածում հասարակությունը. «Ասեցի` թողտվության մթնոլորտ կա, դրանից ավելի ի՞նչ եք ուզում, հայհոյե՞մ մարդկանց»
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ