Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազգային գրադարանի տնօրեն. Թղթայինից էլեկտրոնայինի անցման հոգեբանական խնդիր ունենք (տեսանյութ)

Հուլիս 03,2012 12:38

 Այս պահին Հայաստանի Ամերիկյան համալսարանում (ՀԱՀ), Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու ծրագրի շրջանակում, ընթանում է  «Գուտենբերգից մինչև ինտերնետ.անավարտ պատմություն գրադարանների համար» նշանաբանով միջազգային գիտաժողով՝  նվիրված գրադարանագիտության արդի խնդիրներին: Գիտաժողովին մասնակցում է 60 հյուր, այդ թվում՝ 13 առաջատար հրատարակիչ:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ներկայումս  արդիականացվում է գրադարնային ցանցը եւ վերապատրաստվում են գրադարանավարները. «Ինֆորմացիոն ռեսուրսների մատչելության համար պետք է ունենալ արդի մոտեցումներ եւ ճանաչողություն, իսկ գիտաժողովը կնպաստի դրան: Գրադարանային ցանցի ընդլայնմանը նպաստում է նաեւ վերջերս ընդունված գրադարանների մասին օրենքը, որը պետական երաշխիք է հանդիսանում գրադարանների համար»: Նախարարի խոսքով՝ հաճախ տեղեկացված չենք  այժմյան թվային գրադարանների մասին. «Թվայնացումն արվում է, բայց որպես քաղաքակիրթ երկիր, մենք չենք կարող շրջանցել, օրինակ, հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրները: Տեղական թվային ռեսուրսների ցանկին մանրամասն ծանոթանալու դեպքում կհամոզվենք, որ այն ընդգրկուն  է: Օրինակ, Հանրային գրադարանում հասանելի են օգտագործողի համար մատչելի մի շարք միջազգային տեղեկատվական ռեսուրսներ»: Նշենք, որ հայկական կողմից զեկուցումներով հանդես է գալու միայն Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենը. «Նա գրադարանային ոլորտի գլխավոր մարդն է, իսկ մյուս գրադարանների ներկայացուցիչները մասնակցելու են քննարկմանը, քանի որ զեկուցումներով հանդես գալ բոլորը չեն կարող»,-ասաց Հասմիկ Պողոսյանը:

Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը փաստեց, որ էլեկտրոնային ամսագրերի բաժանորդագրությունը թանկ է. «Թղթայինից էլեկտրոնայինի անցման հոգեբանական խնդիր ունենք եւ թվայնացված գիտական ամսագրերի պակաս: Բացի այդ, անհրաժեշտ է  ուսումնական գրականության տեղադրել բաց մատչելության հանգույցներում: Այս գիտաժողովն առավելապես կնպաստի փորձի փոխանակմանը»:

«Էլեկտրոնային տեղեկատվություն գրադարանների համար» միջազգային կոնսորցիումի  նախագահ Գինտարե Տաուտկեվիչինեն կարեւորեց հանրային գրադարանների թվայնացումը եւ արդիականացումը՝ հույս հայտնելով, որ խնդրով կզբաղվեն նաեւ  քաղաքական կառույցները:

Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի իրավունքի քոլեջի պրոֆեսոր Միքայել  Կերոլլը նկատեց, որ նախկինում ինֆորմացիայի թվայնացումը երազանք էր մարդկության համար, իսկ այժմ այդ գործընթացը մեծ ծավալներ է ընդգրկում. «Սովորաբար, ընթերցողները բաժանվում են երեք հիմնական խմբի՝ Google-ում որոնող եւ  տարբեր հաստատությունների ու միջազգային լսարանների պատկանող ընթերցող: Ի տարբերություն, ասենք, վտանգների մասին բարձրաձայնող բնապահպանական շարժումների, ինֆորմացիայի թվայնացման շարժումը հիմնված է հասանելիության բարձրացման վրա»:

Եռօրյա աշխատանքային քննարկումների ընթացքում գիտաժողովի մասնակիցները կանդրադառնան զարգացող երկրներում մտավոր սեփականության եւ հեղինակային իրավունքի,  ինչպես նաեւ՝ «Բաց մատչելիության» սկզբունքի հիման վրա գիտական ամսագրերի հրատարակման խնդիրներին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031