Կապանի ծայրամասային Բաղաբերդ թաղամասում ներկայումս կառուցվում է հանգստյան գոտի, որն ըստ մասնագետների` իր տեսքով եզակի կլինի մարզկնետրոնում:
Կապանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Արմեն Ստեփանյանի փոխանցմամբ` հանգստի համալիր գոտում կլինի խաղահրապարակ` իր կարուսելներով, լողավազան, նստարաններ, բացօթյա բեմ եւ այլն: Հանգստի գոտին նախատեսված է, ոչ միայն փոքրերի ու երիտասարդների համար, այլ նաեւ թաղամասի մեծահասակ բնակիչների համար, որոնց համար նախատեսված շվաքարանները հարմար վայր կլինեն տարբեր թեմաներով զրույցներ ծավալելու, նարդի ու շախմատ խաղալու եւ այլն:
Այս տարվա ապրիլ ամսվանից է սկսվել հանգստյան համալիր գոտու շինարարությունը, որը նախատեսված է ավարտին հասցնել տարեվերջին: Կառուցման աշխատանքներն իրականացնող «Ալֆինո» ընկերությունն արդեն բավականին աշխատանքներ է իրականացրել եւ ամենայն հավանականությամբ՝ այդ աշխատանքներն կավարտեն նախատեսված ժամկետից ավելի շուտ: Հանգստի համալիր գոտու կառուցման համար տրամադրվել է 20 մլն դրամ, որից 12 մլն դրամը հատկացվել է «Կապան» հիմնադրամի կողմից, իսկ 8 մլն դրամը տրամադրել է «Վորլդ Վիժն»-ի Կապանի տարածքային զարգացման ծրագրի գրասենյակը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև