Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի գործով՝ խորհրդակցական սենյակում

Հուլիս 03,2012 11:06

ՀՀ Սահմանադրական դատարանը այսօր գրավոր ընթացակարգով վերսկսեց մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքից պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա գործի քննությունը: Զեկուցողը ՍԴ անդամ Մանուկ Թոփուզյանն էր, իսկ պատասխանող կողմը՝ թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գեղամ Սարգսյանը եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը: Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչն էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահե Գրիգորյանը: Հիշեցնենք, որ հունիսի 15-ին ՀՀ սահմանադրական դատարանում քննության պետք է առնվեր այս գործը, սակայն դատարանը որոշում կայացրեց՝ ՀՀ գլխավոր դատախազությունից, վարչական դատարանից եւ ԿԸՀ-ից պահանջելով տեղեկատվություն: Նիկոլ Փաշինյանը խնդրել էր անվավեր ճանաչել թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքների մասին ԸԸՀ մայիսի 11-ի որոշումը եւ այդ տարածքում պատգամավոր ընտրված ճանաչել իրեն: Նշենք, որ այդ տարածքում պատգամավոր  է ընտրվել Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Սամվել Ալեքսանյանը: Դատարանը խորհրդակցական սենյակ է մտել որոշում կայացնելու:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031