«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Հայկ Գեւորգյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է: Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ՀՀ ոստիկանության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Ա. Ասատուրյանի կողմից որոշում էր կայացվել քրեական գործ հարուցելու մասին: Գեւորգյանը մեղադրվում էր «վրաերթ» կատարելու մեջ: ՀՀ ոստիկանության ՃՈ հանցագործությունների քննության բաժնի այս որոշումըպատրաստվում են բողոքարկել Հ. Գեւորգյանը եւ նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահե Գրիգորյանը: Ըստ էության, բողոքը վերաբերելու է կեղծ վրաերթին եւ պատասխանատվության պետք է կանչվեն նրանք, ովքեր ցնկնել են այս գործը: