Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռախոսազրույց Ռուբեն Հայրապետյանի հետ (տեսանյութ)

Հուլիս 02,2012 22:42

«Մենք իրավունք չունենք մարդ կորցնելու, հատկապես զինվորականի, բժշկի»: Այս կարծիքին է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը նաեւ կոչ է անում հայրենիքում փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտ ստեղծել` հետագայում խուսափելու համար «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած դժբախտ միջադեպից.  «Ժամանակ առ ժամանակ գտնում եմ, որ հարաբերություններում կրքեր են բորբոքվում, եւ ամեն ոք փորձում է իր «ես»-ն առաջ տանել, բայց, այնումենայնիվ, տարիների ու տարիքի հետ կապված մարդիկ պետք է հասկանան, որ բոլոր այդ խնդիրները մենք պետք է լուծենք խոսքի միջոցով, այլ ոչ թե ձեռքով»,-«Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Պարոն Օհանյանը նշեց, որ միջադեպի հետ կապված հեռախոսազրույց է ունեցել ռեսոտրանի սեփականատիրոջ` ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ. «Մենք երկուսս եկել ենք այն եզրակացության, որ դա դատապարտելի է եւ գտնում ենք, որ այստեղ մենք չպետք է ավելորդ ինչ-որ միջոցառումներ հրապարակային կազմակերպենք, մենք պետք է մեր խոսքը, դաշտն ամբողջությամբ փոխանցենք իրավապահ մարմիներին»,- ընդգծեց նախարարը:

ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր հերթին վստահեցնում ` արվում է անհրաժեշտ ամեն ինչ` միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի արդար ընթացքի համար:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել