Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղորդավարուհին դիմել է նախագահին` խնդրելով փրկել իրեն, ասելով, որ կյանքին վտանգ է սպառնում

Հուլիս 02,2012 21:51

Ուկրաինացի հեռուստահաղորդավարուհի Նատալյա Ռոզինսկայան հայտարարել է, որ իր կյանքին վտանգ է սպառնում: Պաշտպանության համար նա դիմել է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին:

Իր հայտարարության մեջ Նատալյան իրեն համեմատել է 2000 թվականին սպանված լրագրող Գեորգի Գոնգաձեի հետ` ասելով, որ իրեն հետեւում են եւ որ վերջերս նա արդեն իսկ բռնության է ենթարկվել: «Իմ նախագահ,-դիմել է նա Յանուկովիչին, ես չեմ ուզում լինել հաջորդը, պաշտպանեք ինձ, խնդրեմ»:

Յանուկովիչի արձագանքն այս դիմումին առայժմ հայտնի չէ:

Տեղեկացնենք, որ այս տարի մայիսին Կիեւում Ռոզինսկայայի եւ նրա մեքենան կանգնեցրած ԳԱԻ-ի աշխատակիցների միջեւ միջադեպ է եղել: Այդ միջադեպի մասին տեսանյութը դրվել է YouTube: Տեսանյութում երեւում է, որ մեքենայի ղեկին նստած կինը ճանապարհային ոստիկաններին հայհոյում է, խոստանում հասնել նրանց պաշտոնազրկմանը, եւ այլ սպառնալիքներ հնչեցնում, որից հետո նա խլում է ոստիկանի ձեռքից վկայականը եւ հրաժարվում վերադարձնել:

Ոստիկանության վարկածով` այդ օրը հեռուստահաղորդավարուհուն կանգնեցրել էին արգելող նշանի տակով անցնելու համար, որից հետո նա հրաժարվել է ցույց տալ վարորդական իրավունքի վկայականը, ինչի արդյունքում էլ եղել է միջադեպը: Իսկ Ռոզինսկայան պնդում է, որ իրեն կանգնեցրած գայիշնիկը կաշառք էր ուզում, նաեւ հայտնում է, որ ԳԱԻ-ի աշխատակիցները հարձակվել են իր վրա եւ փորձել դուրս քաշել մեքենայից, ինչի արդյունքում էլ առաջացել է տեսանյութում առկա ագրեսիան եւ հայհոյանքները:

Միջադեպից երկու շաբաթ անց Ռոզինսկայայի վրա հարձակում էր եղել: Այն շենքի շքամուտքում, որտեղ ապրում է հաղորդավարուհին, երկու անհայտ անձինք հարձակվել եւ ծեծել էին կնոջը: Նա հասցվել էր հիվանդանոց` գլխի, երիկամների վնասվածքներով եւ այտուցներով: Դեպքի առթիվ «խուլիգանություն» հոդվածով գործ էր հարուցվել: Սակայն Ռոզինսկայան պնդում էր, որ դա «պատվիրված» հանցագործություն էր, եւ հավանական է, որ այդպիսով իրենից վրեժ էին լուծում իրավապահ մարմինների աշխատակիցները:

Հունիսի կեսերին հաղորդավարուհին հայտարարեց Գերագույն Ռադայի ընտրություններին իր առաջադրվելու մտադրության մասին: Նա ցանկանում էր պատգամավոր դառնալ Ռադիկալ կուսակցության ցուցակով, որը գլխավորում է սկանդալային քաղաքական գործիչ Օլեգ Լյաշկոն, որը հայտնի է էպատաժային ակցիաներով, որոնք իրականացնում է ինչպես Ռադայում, այնպես էլ` դրա պատերից դուրս: Մասնավորապես, նա փորձել է խորհրդարան մտցնել կով, վերահսկողական ֆունկցիաներ ունեցող մի բարձրաստիճան պաշտոնյայի փորձել է պանիր ուտեցնել ու այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031