Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգար Օհանյանը չի բողոքարկի

Հուլիս 02,2012 18:20

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը չի բողոքարկի Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը։ Այսօր այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Մկրտիչ Վասակյանը։

«Որ չի բողոքարկում, երեւի համաձայն է վճռի հետ»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 30-ին Ճանապարային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը դատապարտվել 6 տարվա ազատազրկման՝ պետությանը հասցրած վնասի համար։ Եվ մեկ ամսվա ընթացքում կարող էր բողոքարկել վճիռը։

Պետությանը հասցված վնասը կազմում էր 160 մլն դրամ, որն ամբողջությամբ փոխհատուցվել էր։

ՃՈ նախկին պետին մեղադրանք էր առաջադրվել 2 հոդվածներով՝ պաշտոնական դիրքի չարաշահում եւ պետությանը հասցված վնաս։

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031