Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրճը բարձրացնում է լիբիդոն

Հուլիս 02,2012 17:56

Սառը սուրճը բարձրացնում է լիբիդոն. այս մասին հայտնում են Իսրայելի համալսարանի մասնագետները: Սեքսոլոգները հետազոտություն են անցկացրել ու պարզել, որ սուրճը սեռական կյանքում խթանիչի դեր է կատարում:  Փորձարկմանը մասնակցել են 27-45 տարեկան տղամարդիկ եւ կանայք: Պարբերաբար օգտագործելով 150-ական գրամ սառը սուրճ՝ փորձարկմանը մասնակցող տղամարդկանց 67 տոկոսը նշել է, որ պոտենցիայի հետ կապված խնդիրը գրեթե վերականգնվել է, 13 տոկոսն էլ ասել է, որ սեռական ակտի տեւողությունը անհամեմատ երկարաձգվել է: Ինչ վերաբերվում է կանանց, ապա վերջինների պարագայում շատացել է օրգազմի հասնելու հավանականությունը: Սեքսոլոգ Բարուխ Իեշին փորձ է արել նաեւ պարզել, թե սուրճի հատկապես, որ տեսակն է նպաստում լիբիդոյի բարձրացմանը: Նա, ընտրելով 64 հետազոտվող, առավոտյան, ցերեկն ու երեկոյան վերջիններին հրամցրել է տարբեր ձեւերով պատրաստված եւ տարբեր տեսակի սուրճ ու հանգել հետեւյալ եզրակացության. թուրքական ավանդական ձեւով պատրաստած սուրճն ամենաարդյունավետն է եղել: Բանն այն է, որ վերջինները սառը սուրճը պատրաստում են երեկոյան, ապա այն լցնում հերմետիկ փակվող տարայի մեջ ու դնում սառնարանում:

Լավագույն ժամանակը սեռական հարաբերության համար Բարուխ Իեշին համարում է առավոտյան 7:30-08:00-ն ընկած ժամանակահատվածը:

Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031