Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեք թոշակառու կին նախագահականի առաջ նստացույց են անում` ընդդեմ դատարանների (Տեսանյութ)

Հուլիս 02,2012 17:40

Այսօր ՀՀ նախագահի նստավայրի առաջ Էմմա Սահակյանը, Ջեմա Աճեմյանը, Ելենա Աթոյանը նստացույց էին անում: Թոշակառու այս կանայք միմյանց հետ որեւէ կապ չունեին, եւ նրանցից յուրաքանչյուրն իր խնդիրն ուներ, սակայն նրանց միավորող դժգոհությունը դատական ատյաններից էր:

 77-ամյա Էմմա Սահակյանը, որը Գարեգին Նժդեհի մերձավոր բարեկամներից է, 3 տարի է՝ անտուն է: Նրա`  ՀՀ նախագահին ուղղված 9 նամակներն անարձագանք են մնացել: Տիկին Էմման 96 թվականից սկսած գրանցված է եղել եւ բնակվել է Օրբելի 8 շենքի 73 բնակարանում` քրոջ հետ, որը, նրա պատմելով, ժառանգ չի ունեցել: Սակայն մի օր պարզել է, որ իր տան նկատմամբ այլեւս ոչ մի իրավունք չունի: «Մյուս քրոջս աղջիկը քրոջս մահից հետո կեղծիքներով տիրացել է բնակարանին: Երկու ամիս հետո բնակարանը վաճառել է: Դիմել եմ բոլոր ատյաններին, 9 դիմում միայն նախագահին եմ հասցեագրել, բայց ոչ մի արդյունք չկա: Այս ամենի պատճառն այն է, որ հետաքննիչն ու քննիչը սխալ կեղծ որոշում են կայացրել, իսկ այդ որոշումները հաստատել են դատական ատյանները»,-Aravot.am-ին պատմեց Էմմա Սահակյանը: Նա արդեն 17 օր է՝ նստացույց է անում: Նրան եւ իր «բախտակից» երկու կանանց տարածքից ուղղակի «չեզոքացրել» են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի օրերին, որից հետո կանայք կրկին վերադարձել են բողոքի ակցիայի վայր:

Տիկին Ջեման պետությունից ոչ փող ոչ էլ տուն է ուզում: Միայն արդարություն է պահանջում, որ իր եւ իր երեխաների հասանելիք բնակարանը, որը, նրա պատմելով, նույնպես կեղծիքների արդյունքում հայտնվել է ուրիշի ձեռքում, իրեն վերադարձնեն:

Տիկնոջ բնակարնի հարցն անցել է դատական եռաստիճան համակարգով, բայց Ջեմա Աճեմյանի խոսքերով, առաջին ատյանի վճիռը Վճռաբեկ դատարանը թողել է անփոփոխ: Նրա  պատմելով՝ 2007 թվականից դատարանների դռներն է ընկած. «Դատավորներն առանց գումար գործ չեն անում: Փաստաբանին 1000 դոլար եմ վճարել, դատավորներին փող չունեի, որ տայի: Դատավորն ինձանից փող է ուզել փաստաբանի միջոցով, բայց չեմ կարողացել գտնել»: Տիկին Ջեմայի` կաշառք պահանջելու մասին հայտարարությունը դիտեք տեսանյութում.

Ելենա Աթոյանն՝ ի տարբերություն մյուս երկու կանանց, կես օր է նստացույց անում: Նրա խոսքերով` առողջությունը չի ներում, բայց ինչպես տիկին Ելենան է ասում` իր խնդիրը ոչ պակաս կարեւոր է: Նրա խոսքերով, այսօր այն մարմինները, որոնք կապ ունեն անշարժ գույքի հետ, որեւէ վարչարարական խնդրի լուծում չեն տալիս եւ բոլորին «միանշանակ ուղարկում են դատարան»: Տիկնոջ առանձնատան վերաբերյալ բողոքը տեսանյութում 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031