Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվել է Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի առաջիկա աշխատանքային ծրագիրը

Հուլիս 02,2012 17:32

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի համանախագահությամբ տեղի է ունեցել Եվրամիության խորհրդատվական խմբի Խորհրդի հերթական` տասներորդ նիստը: Նիստին մասնակցում էին ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան, Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանները և եվրոպական կառույցների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվեց և հավանության արժանացավ  ԵՄԽԽ 2012թ. երկրորդ կիսամյակի աշխատանքային ծրագիրը:

Բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը դրական գնահատեց ՀՀ-ԵՄ համագործակցության ներկայիս մակարդակը: “Բավականին հաջող ընթացք ունի ՀՀ-ԵՄ քաղաքական համագործակցությունը, տնտեսական համագործակցությունը արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում տեղի ունեցող զարգացումները: Դրական առաջընթաց ունենք վիզաների դյուրացման և խորը և համապարփակ առևտրի բանակցություններում: ՀՀ-ԵՄ 2012-2013թթ. ծրագրով նախատեսվում են բավականին լուրջ բարեփոխումներ, շուրջ տասը նոր ռազմավարություն և յոթ հայեցակարգ, որոնք վերաբերում են ՀՀ ոստիկանության համակարգին, մաքսային  համակարգին, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին, տնտեսության և նաև առանձին ոլորտներին և ենթակառուցվածքներին”,- ընդգծել է Արթուր Բաղդասարյանը: ԱԱԽ քարտուղարը նաև տեղեկացրել է, որ   առաջիկայում ԱԱԽ նիստում կքննարկվի  ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը, որը մշակվել է ԵՄ խորհրդատուների ներգրավվածությամբ և կարևորել է այլընտրանքային պատիժների մշակման ռազմավարությունը և Հայաստանում պրոբացիոն ծառայության հիմնումը:

ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, դրական գնահատելով ՀՀ-ԵՄ համագործակցության ընթացքը, վերահաստատեց ԵՄ պատրաստակամությունը Հայաստանի հետ տնտեսական ինտեգրման և այլ ոլորտներում հետագա փոխգործակցության խորացման գործընթացում:

Նիստի ընթացքում Խորհուրդը հաստատեց 2012թ. հուլիս-դեկտեմբեր ամիսների աշխատանքային ծրագիրը, որով նախատեսվում է օժանդակություն և քաղաքականության հարցերով խորհրդատվություն տրամադրել պետական կառավարման, արդարադատության, ազատության և անվտանգության, ինչպես նաև ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտներում: Ի լրումն, ԵՄ խորհրդատուները կշարունակեն ակտիվորեն ներգրավվել ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման և ռեադմիսիայի բանակցային գործընթացում:

 

ԱԱԽ մամուլի գրասենյակ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031