Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմության դերը ջախջախված է»

Հուլիս 02,2012 17:27

Ըստ ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանի, Ազգային ժողովի որակական կազմի խնդիրը պայմանավորված է ընտրությունների անցկացման որակով. «Այս առումով արտահայտվել եմ ու չեմ գտնում, որ կարող ենք ասել, որ իրոք ունենք ընտրված Ազգային ժողով : Ունենք համաձայնության Ազգային  ժողով, Ազգային ժողովն  ունի ինքն իրեն, հասարակությունը դեռեւս  Աժ չունի: Գործող իշխանությունն ունի անհրաժեշտ մեծամասնություն ու կարող է իր ուզելիքն անել»,- այսօր «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց պարոն Մելիքյանը:  Նրա համոզմամբ, ընդդիմությունը,  որ տարիներ շարունակ փողոցում արդարություն էր պահանջում, համակերպվեց իրողությունների հետ ու մտավ խորհրդարան՝ ստանալու իրական ընդդիմադիր պոտենցիալի չնչին մասը՝ փոշիացնելով ուժերը.«Զավեշտն ինձ համար այն է, որ եթե ընդդիմադիր գործիչները  հրապարակում էին ասում՝ հավատացեք մեզ, եւ մենք կփոխենք, այդ կարգախոսը դարձավ Հանրապետական կուսակցության պաշտոնական խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ կարգախոսով դիմեցին հասարակությանը եւ վերցրին տեղերի բացարձակ մեծամասնությունը: Մեր քաղաքական որակը վայրիվերումներ չտվեց եւ այն պատրանքները, որ փորձում են ստեղծել հավատի կոչերի միջոցով, իրականություն չդարձան եւ չեն դառնա, որովհետեւ միայն հավատով որեւէ բան հնարավոր չէ փոխել»: ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցությանն էլ ասաց՝ չի հավատում.«Ընդդիմության տապալման նշաններն են երեւում, իշխանությունը բաժանվեց երկու ճամբարի, մեկը իշխանություն չէ, բայց եւ ընդդիմություն չէ, բայց դիրքորոշմամբ իր վրա վերցրեց ընդդիմության դերը խորհրդարանում: Կարելի է ասել, որ ընդդիմության գործը քաղաքական դաշտում ջախջախված է:  Մարդիկ պետք է նորից սկսեն շատ բան, գուցե նոր մարդիկ, որովհետեւ առ այսօր այն մարդիկ, որոնք դրանով զբաղվել են, փաստացի իրենց խոստումների  տերը չեղան ու կարծում եմ՝ չեն էլ լինի նման քաղաքական ուղեգիծը պահպանելու պայմաններում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031