Լրահոս
Օրվա լրահոսը

Գուսանագյուղի ծերերը պահանջում են ժողովրդի աչքի առաջ գնդակահարել զինվորական բժշկին սպանողներին

Հուլիս 02,2012 16:39

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից ծեծելով սպանված Վահե Ավետյանի մահը սգում են ողջ հանրապետությունում: Այսօր Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերից  մեկի` Անիի տարածաշրջանի Գուսանագյուղի բնակիչները, որոնք  ահռելի պարտքերի տակ են հայտնվել Ռուսաստանից ներկրված  ցորենի էլիտար սերմացուի անորակ լինելու պատճառով, լրագրողներին տեսնելուն պես, ամեն ինչ մի կողմ դրած, զայրացած խոսում էին օլիգարխներից ու իրենց ձևակերպմամբ՝  նրանց «շներից»: «Ովքեր որ էդ բժշկին սպանել են, ճիշտ կանեն էդպիսի մարդկանց ոչ թե բռնեն, 10 կամ 20 տարի տան, հետո էլ ծանոթ մեջ գցեն ազատվեն- գան, այլ գնդակահարեն, կախաղան հանեն` ժողովրդի աչքի առաջ: Թե չէ՝ պտի գնան, մի քանի տարի նստեն, փողով դուրս գան բանտից, էլի էս երկրի օդը շնչեն, իսկ էդ մարդու կյանքը ջահել-ջահել գնաց: Հասկացանք, որ փողատեր են, հարստությունը չկորցնելու վախից  թիկնապահ են պահում, բայց սրանք թիկնապահներ չեն, այլ մեկ-մեկ հատ գազան են: Մենք մեր երկրի մեջ ապահովված չենք, ով որ սովետին փնովում էր, ասում էին, թե էն ժամանակները շատ մարդ էին սպանում, հիմի ավելի շատ են սպանում, աչքներիս դեմը սպանում են: Ինչի՞ են ուզում պատգամավոր դառնալ, որպեսզի պետությանը ոչ հախերը տան, ոչ էլ բռնվելուց ու պատժվելուց վախենան, իրանց վրա բռնել-մռնել չի ազդում: Քանի դեռ էս կառավարությունը կա` հանրապետական է, ինչ է, քանի գնանք, պտի գլորվինք ձորը», -հիասթափված  ասում էին գյուղի եկեղեցու տակ թղթախաղով զբաղված  տարեցները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031