Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լիլիթ Պիպոյանը ՀՀԿ-ին՝ Ինչի՞ն հավատանք եւ ինչը փոխենք

Հուլիս 02,2012 16:21

Երգիչ, երգահան Լիլիթ Պիպոյանը խոսելով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հայտնի դեպքի ու ողբերգական հետեւանքների մասին, ասում է, որ ամեն ինչ գալիս է հասարակության մեջ օրենքի նկատմամբ հարգանքի պակասից: Իսկ վերջինիս պատճառն էլ, ըստ երգչուհու, այն է, որ օրենքը չի գործում այնպես, ինչպես որ ուզում ենք, ու հարցերը լուծելու միակ «ճշմարիտ» ճանապարհը «սամասուդն» է դարձել:

«Մարդիկ կոնկրետ տեղում , որը իրենց համար ֆեոդալական կալվածքի պես է, լուծում են իրենց հարցերը՝ չդիմելով իրավապահներին, փաստորեն իրենց տարածքում գործում են իրենց ներքին օրենքները  եւ ոչ թե ընդհանուր օրենքներ: Ոչ թե մարդուն ձերբակալում են, հրավիրում  պատշաճ վարքի, այլ սամասուդ են անցկացնում եւ մարդը մեռնում է: Ինչո՞ւ է տեղի ունենում սամասուդ, դրա մասին պետք է մտածել»,-կարծում է Լիլիթ Պիպոյանը: Ու դիմում է  իշխող կուսակցությանը՝ ՀՀԿ-ին. «Մեզ խոստանում էիք՝ հավատացեք, որ փոխենք: Ինչի՞ն հավատանք եւ ինչը փոխենք…Եթե գիտեք, որ պիտի փոխվի ինչ-որ բան, դե այս իրավիճակում  կամք ցուցաբերեք եւ իսկապես փոխեք»:

Լիլիթ Պիպոյանի խոսքով, ՀՀԿ-ն պետք է ապացուցի, որ ուզում է պատժել մեղավորներին, քանի որ դա իշխանության պարտքն է: Մտավորականներն էլ, երգահանի ձեւակերպմամբ,  չպետք է  լռիկ-մնջիկ ու վախվորած նստեն կամ կրավորական կեցվածք ցուցաբերեն, նման երեւույթների դեմ պարտավոր են պայքարել բոլորը, իսկ «Հարսնաքարն» էլ պիտի բոյկոտվի:

«Մի օբյեկտում, որտեղ սպանություն է կատարվել, զվարճանալը նողկալի է, մարդիկ պիտի գիտակցեն, ու չգնան, պիտի հասկանան, որ մի օր էլ իրենց հետ կարող է նման բան պատահել»,-ասում է Պիպոյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031