Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Ովքեր Մանվել Բադեյանի նման գնահատական են տալիս, դառնում են մեղսակից»

Հուլիս 02,2012 16:05

Այսօր  զինվորական բժիշկ Վահե Ավետյանի հուղարկավորությանը մասնակցելու փոխարեն ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը հրավիրած ասուլիսում ասել է` «էս վայնասունը որ բարձրացված է, թե՝ եկեք գնդակահարենք Հայրապետյանին, փակենք «Հարսաքարը», անհիմն է»: Բադեյանը նաեւ խոսել էր,որ հանրության արձագանքը սպեկուլյացիաներով համեմված է. «Էս ի՞նչ անհանդուրժող եք, ագրեսիվ: Էս հասարակութունում ուզում եք մարդը մարդուն չսպանի՞: Իհարկե կսպանի»: Իսկ երբ լրագրողները հարցրել են` բարոյական առումով ճիշտ չէ՞ր լինի, եթե ռեստորանը փակվեր, Բադեյանը նետել էր` «Ձեր բարոյականությունը պահեք ձեզ: Եթե աէրոպորտում կամ գործարանում լիներ, պիտի փակեի՞ն: Իրական բաները թողած, ընկել եք ախմախ բաների հետեւից»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում 4-րդ գումարման ԱԺ-ի «Ժառանգության» Անահիտ Բախշյանը, արձագանքելով Բադեյանի խոսքերին, ասաց. «Այն մարդիկ, ովքեր այսօր Բադեյանի նման գնահատական են տալիս կամ առնվազն իրենց մարդկային դիրքորոշումը, ցավակցությունը չեն հայտնում կամ թաղմանը չեն գնում այս պահին, իրենք, իմ կարծիքով, դառնում են մեղսակից, որովհետեւ եթե իրենք բոլորն այսօր այստեղ լինեին եւ  մարդկայնորեն ընտանիքին ցավակցեին, ապա դրանով կուզեին ասել, որ մենք Ռուբեն Հայրապետյանի հետ չենք: Մեզ մի շփոթեք իր հետ, մեզ մի դրեք իրար կողք: Եթե չեն գալիս, կամ առավել եւս պաշտպանում են, նշանակում է` իրենք մեղսակից են դառնում: Հասարակությունը իրենց նույն շարքին է դասելու: Ռուբեն Հայրապետյանը, ոնց ուզում եք մտածեք` ինքը այդ հանցանքի անմիջական մասնակից չէ, բայց մեղսակիցներից է: Հանրապետության նախագահն էլ է դառնում մեղսակից: Ավանի ամբողջ ընտրողները, ովքեր Ռուբեն Հայրապետյանին են ընտրել, իրենք ուզեք թե չուզեք` մեղքի բաժինն ունեն, անգամ ես ունեմ իմ մեղքի բաժինը, որ իմ երկրում այսպիսի երեւույթ կա, որ կարող են այն աստիճան անպատժելիություն եւ իրենց իրավունքների գերագնահատում լինել, որ պատգամավորի թիկնապահը կարող է մարդուն ծեծելով սպանել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031