Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կարդալ ամռանը. Խորհուրդ են տալիս հայտնիները

Հուլիս 02,2012 15:51

Ամռան ընթացքում եւ  ընդհանրապես, ռադիոհաղորդավարուհի Լուսինե Բադալյանը խորհուրդ է տալիս շատ կարդալ: «Կարդալն ընդանհրապես մեծ հաճույք է ու մեծ օգուտ, նույնիսկ եթե չես հիշում կարդացածդ գրքի բովանդակությունը, բայց այն իր հետքը թողնում է անպայման, հղկում է աշխարհայացքդ, նոր հորիզոններ է բացում»: Դժվարանում է  որեւէ խորհուրդ տալ, քանի որ, ըստ հաղորդավարուհու երաժշտությունն ու գիրքը մարդն ընտրում է՝ ելնելով իր ներաշխարհից: Այս ամառ նա պատրաստվում է ընթերցել Մ. Ռեմարկի «Գիշերը Լիսսաբոնում» և « Ստվերները Դրախտում» գրքերը: « Եթե դեռ կա մեկը, ով չի ընթերցել Ռեմարկի « Հաղթական Կամարը», խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ: Ես այդ գրքից հետո ուղղակի երազում եմ լինել Փարիզում, զբոսնել Հաղթական Կամարի շրջակայքում ու անցնել այն հյուրանոցի մոտով, ուր ծավալվում են իրադարձությունները: Սիրահարվել էի Ռեմարկի  « Жизнь в займы» գրքին: Որոշակի իմաստով կյանքիս որոշակի փուլի աշխարհընկալումը փոխեց ու ինձ օգնեց Պաոլո Կոելիոյի « Զաիր»  գիրքը»:  Նա շատ է սիրում  Սոմերսեթ Մոեմ (The Painted Veil), Գի դե Մոպասան, եւ հատկապես ՝«Մահվան պես հզոր» գիրքը խորհուրդ է տալիս կարդալ: Հաղորդավարուհին հիշում է, թե ինչպես էին  ուսանողական տարիներին ընկերուհիներով ընտրում գիրքն ու կարդալով փոխանցում միմյանց եւ վերջում քննարկում. «Մինչև հիմա էլ նույնն ենք անում, բայց եթե առաջ գիրքն ավարտում էինք 3 օրում, այսօր բոլորս ունենք երեխաներ, հոգսեր ու ժամկետներ չենք դնում»:

«Ես սիրում եմ կարդալ տարբեր ժանրի գրքեր՝ աստղերի կենսագրություններ, սիրավեպեր, դետեկտիվ եւ վավերագրական գրքեր»,-ասում է երգչուհի Ջուսը: Ամռանն աղջիկներին երգչուհին խորհուրդ է տալիս ծովափին նստած կարդալ Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածներ»  վեպը: Ջուսն այն համարում է հրաշալի գիրք, որը կարդալուց ուղղակի տարվում ես. «Այնտեղ կա մի հերոս Ռեթ Բաթլերը, ով ինձ միշտ հիացրել է իր տղամարդկությամբ եւ խելացիությամբ, եւ թե  ինչպես է զգում կնոջը: Դե հերոսուհին էլ ինձ հիացրեց իր ուժեղ լինելով»: Իսկ տղամարդկանց, ովքեր սիրում են վավերագրական գրքեր,  խորհուրդ է տալիս  կարդալ Ջեյմս Ռեյի «Հաջողության գաղտնիքը»: «Այս գրքում գրված է, թե ինչպես յուրաքանչյուր մարդ կարող է հասնել իր դրած նպատակին»: Ջուսը խոստովանում է, որ այդ գիրքը միշտ իր սեղանին է լինում եւ նա զգում է այդ գրքի կարիքը, իսկ անհրաժեշտության դեպքուվ վերընթերցում:

Մի միջադեպ է գրանցվել, որից հետո Ջուսն այլեւս բժշկական գրքեր չի կարդում. «Ես կարդում էի բժշկական գիրք, թե կոշտուկների քանի տեսակ կարող է լինել ձեռքերի վրա: Այնքան էի տարվել գրքով, որ զգացի ձեռքերս վառվում են: Երբ նայեցի տեսա, որ կարմիր լաքաներ են հայտնվել ձեռքերիս վրա: Մայրս միանգամից ասեց, որ մի կողմ դնեմ այդ գիրքը, քանի որ ինձ չի կարելի կարդալ այսպիսի բաներ եւ  այդ ժամանակից սկսած, այլեւս բժշկական գրքեր չեմ կարդում»,-պատմում է Ջուսը:

Իսկ երգիչ  Վլադիրմիր Բարխոյանը խորհուրդ է տալիս մարդկանց կարդալ իրենց հոգու գիրքը. «Մարդիկ մոռացել են, թե որոնք են մարդկային արժեքները, ինչ է ընկերությունը, եւ ինչ է սերը»,-ասում է երգիչը:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031