Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանին կուսակցական տույժի չեն ենթարկի

Հուլիս 02,2012 15:41

 «Շատ լավ է, որ հասարակական կարծիք առաջացավ բարբարոսական այդ վերաբերմունքի նկատմամբ, բայց խնդիրը վերաբերվում է հանցագործներին պատժելուն: Վերագրումները, քաղաքական դարձնելը, ուղղորդումները, կարծում եմ, տեղին չեն եւ ժամանակին չեն»,- Aravot.am-ին ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է Հանրապետական կուսակցությունն, այնուհանդերձ, քննարկի Ռուբեն Հայրապետյանին մանդատից զրկելու հարցը, քանի որ «Հարսնաքարի» հայտնի միջադեպի եւ Վահե Ավետյանի մահվան փաստի արդյունքում նման հասարակական պահանջ է առաջանում: Հետաքրքրվեցինք՝ չի՞ կարծում պարոն Սահակյանը, որ նման միջադեպերը թողտվության արդյունք են, քանի որ հայտնի է, որ ասենք, նույն Ռուբեն Հայրապետյանի «ենթակաները» ընտրություններում ՀՀԿ-ի համար բարձր տոկոսներ են ապահովել, հիմա էլ՝ իրենց նման կերպ պետք է պահեն: Գալուստ Սահակյանը վրդովվեց. «Ռուբեն Հայրապետյանը երբեւիցե կեղծիքներով ձայներ չի հավաքել: Նույնիսկ այս պայմաններում, երբ փորձում են վարկաբեկել պատգամավորին, սոցհարցում անցկացրեք իր ընտրատարածքում եւ կտեսնեք, որ կեղծիքներ հայտարարում են նրանք, ովքեր, որ փորձում են կեղծիքների միջոցով որոշակիորեն դիրքեր ամբողջացնել հասարակության մեջ իրենց համար»: Թե ո՞ւմ նկատի ունի Գալուստ Սահակյանը՝ հարցին էլ պատասխանեց անորոշ. «Ովքեր որ այդ լուրերը տարածում են, որ իբրեւ թե ՀՀԿ-ի համար կեղծ ձայներ բերողներ կան, մասնավորապես, ձեր ասածով, Ռուբեն Հայրապետյանը: Հարկավոր է ամեն ինչ ռեալ նայել եւ ճիշտ ձեւով ներկայանալի դառնալ հասարակության առջեւ: Նման իրավիճակներում, կարծում եմ, որ լրացուցիչ մեղավորների փնտրտուքը ավելի վնասակար է հասարակական հոգեբանության ձեւավորման համար, քան օգտավետ»:

ՀՀԿ խմբակցության քարտուղարին նաեւ հարցրեցինք՝ ՀՀԿ-ում չե՞ն պատրաստվում քննարկել սույն միջադեպը եւ դրա օրինակով փորձ անել կարգի հրավիրել բոլոր այն անձանց, ովքեր «թիկնազորայիններ» ունեն: «Հանրապետական կուսակցությունը հետաքննիչ մարմին չէ»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ հավելելով. «Առավել եվս, որ ՀՀԿ նախաձեռնությամբ «Թիկնազորային ծառայության մասին» մայր օրենք է  ընդունվել խորհրդարանում, որի իրագործումը 2013-ի հունվարի 1-ից է, իսկ մինչ այդ կլինեն նաեւ կառավարության  համապատասխան որոշումները՝ օրենքի կիրառումն ապահովելու համար»:

Aravot.am-ի դիտարկմանը՝ հանրահայտ բան է, որ օրենքները մեզանում չեն գործում, ուստիեւ, իշխող կուսակցությունը չի՞ պատրաստվում առավել կոշտ հանձնարարականներ իջեցնել բոլոր նրանց, ովքեր թիկնազորայինների եւ անվտանգության աշխատակիցների կարիք ունեն, որպեսզի ինքնագործունեությամբ չզբաղվեն եւ առաջիկայում էլ նման միջադեպերը բացառվեն, մեր զրուցակիցը հակադարձեց. «Օրենքն այս պահին դեռեւս իր ամբողջությամբ ուժի մեջ չէ, բայց ամեն ինչ արվեց այս վերջին մեկուկես տարում, որպեսզի թիկնազորները շարասյուներով կամ աղմուկով գործունեություն չիրականացնեն, մասնավորապես, հասարակության մեջ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031