Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեվարդնաձեն, այսօր՝ հուլիսի 2-ին վրացական «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցի ժամանակ, ափսոսանք է հայտնել, որ պաշտոնը փոխանցել է Միխաիլ Սահակաշվիլիին։
Շեվարդնաձեն ասել է «իմ ամենամեծ մեղքը վրաց ժողովրդի առջև այն է, որ իշխանությունը տվել եմ Սահակաշվիլիին», մեջբերում է ИТАР-ТАСС-ը։
«Այն ժամանակ (2003 թ.-ի նոյեմբերին) ես այլընտրանք չունեի, բացի թոշակի գնալուց։ Բայց ես պատրաստ են հազար անգամ ապաշխարհել ու ներողություն խնդրել վրաց ժողովրդից, որ իշխանությունը փոխանցել եմ Միխաիլ Սահակաշվիլիին։ Ես ընդունում եմ իմ սխալն ու թողություն եմ խնդրում իմ ժողովրդից», ընդգծել է Շեվարդնաձեն։
Մանրամասները կարդացեք այստեղ: