Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Փորձելու ենք Հանրապետական կուսակցությունից մարդիկ բերել մեր թեւ»

Հուլիս 02,2012 15:24

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն աշնանը ներքին և արտաքին դաշտում վերադասավորումներ է կանխատեսում: Մանրամասնելով ասվածը՝ նա նշեց. «Զարգացումներ կլինեն Ղարաբաղի հարցի, հայ- թուրքական սահմանի բացման, Սիրիայի դեպքերի հետ կապված: Տարածաշրջանում լարումը բարձրանում է, բոլոր օջախները թեժանում են, իսկ  ՀՀ-ն չի կարող խուսանավել այդ պրոցեսներից: Մեր չընտրյալ իշխանությունները պարտք ունեն տալու նշված խնդիրների շուրջ, քանի որ չընտրվելը նրանց համար ավանս էր, որ պիտի վերադարձվի: Այսինքն՝ պետք է արձագանքեն տարածաշրջանային միջազգային կառույցների պայմաններին, ինչպես կհրահանգեն այդ կառույցները, այնպես էլ կանեն: Հայ-թուրքական սահմանի խնդիը կդառնա թիվ մեկ խնդիրը, այստեղ Հայաստանը պետք է ավանսը վերադարձնի, կպնդեն բացելը՝ ներառելով այլ խնդիրներ ևս»: Գնահատելով, թե ինչ կկորցնի ու կշահի Հայաստանն այդ դեպքում, Ա. Մանուկյանը նկատեց. «Հայ -թուրքական սահմանի բացումը ամենակարճ ճանապարհն է դեպի Եվրամիություն: Այնպես չէ, որ բոլոր ուժերին է ձեռնտու այդ սահմանի բացումը, բացի այդ առևտուր է գնում քաղաքական առումով շատ կողմերի միջև, որոնք իրենց պայմաններն են առաջարկում: Այս համատեքստում Հայաստանը կորցնում է ԼՂՀ հարցը, մյուսը՝ ցեղասպանության խնդրի դրվածքի առումով, մեզ համար ձեռնտու չէ: Փաստորեն, սահմանի բացումն ինքնին դրական է, բայց աքսեսուրաներում կան կետեր, որոնք չեն բխում մեր շահերից»:

Պատասխանելով այն հարցին՝ հնարավո՞ր է ՀՀ նախագահական ընտրություններում ընդդիմությունը հանդես գա մեկ միասնական թեկնածուով, պարոն Մանուկյանը նշեց. «Վաղ է խոսել կոնկրետ անձերի առաջադրումներից, միայն ցանկությունների ոլորտից է՝ ունենալ մեկ թեկնածու: Ցանկալի տարբերակ է, այդպիսով հեշտանում է ե՛ւ ընդդիմության, ե՛ւ ժողովրդի վիճակը: Այս պահին այդ մասին դեռ շուտ է խոսել: Մենք պրոբլեմ չունեք, ուրիշներն են խոսքր գցում, մենք ունենք լիդեր: Իսկ այդպիսի որոշումներ կկայացնեն աշնանը՝ սեպտեմբերի երկրորդ կեսից, մենք այդ բարդույթն ու պրոբլեմը չունենք»: Պարզաբանելով հանրության շրջանում տարածված այն կարծիքները, թե ՀԱԿ-ը ցանկանում է համագործակցել ԲՀԿ-ի հետ՝ պարոն Մանուկյանը նշեց. «Մեզնից որևէ մեկը այդպիսի զգացողություն չունի: Դա զուտ տեսական խնդիր է, ինչը ժամանակավրեպ եմ համարում: Մենք ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի հետ որևէ արյունակցական կապեր չունենք: Հիմնական քաղաքական չափանիշներով մենք ծայրահեղ տարբեր ենք: Միայն մի պահ կա, խորհրդարանում չի բացառվում շահերի համընկնում: Օրինակ՝ եթե Դաշնակցությունը դեմ է քվեարկում ծրագրին, իրեն պահում է ընդդիմադիր կեցվածքով, իմ քաղաքական շահը համընկնում է այս քաղաքական ուժի հետ, և ես շատ ուրախ եմ, որ քվեարկում ենք միասին նույն կերպ: Սա նորմալ քաղաքական վիճակ է: Մենք փորձ ենք անելու Հանրապետական կուսակցությունից մարդիկ բերել մեր թեւ, որ քվեարկեն այնպես, ինչպես մենք ենք քվեարկում, այսինքն՝ կոալիցիայի հաշվին նաև ուժեղացնել ընդդիմությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031