Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. «Ո՞նց կարելի է գնալ սպանդանոց ճաշելու» (Տեսանյութ)

Հուլիս 02,2012 14:49

մոմավառության ցույցին՝ նվիրված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակին: Այսօր «Հայելի» ակումբում նա ասաց, որ վաղուց ժամանակն է իրերը կոչել իրենց անուններով. ի՞նչ թիկնապահի կամ մատուցողի մասին է խոսքը, դա բանդա է, որը ունի իր պարագլուխը, եւ այդ ամենը հասկանալու համար պարտադիր չէ լինել իրավաբան կամ իրավագետ»: Պարոն Բաբայանը կարծում է, որ կատարվածի արմատներն ավելի խորն են. «Չեմ ուզում սա նայել իբրեւ առանձին դեպք, որովհետեւ օրինաչափ է՝ ինքնե՛րս ենք ստեղծել եւ ապրում ենք նման արժեքային համակարգում, որի դրոշին գրված է բռնություն…»:

Ռուբեն Բաբայանը զարմացած է՝ ո՞նց կարող են մարդիկ չհասկանալ, որ «Հարսնաքարում» չի՛ կարելի հարսանիք անել. «Ո՞նց կարելի է գնալ սպանդանոց ճաշելու»

Ռուբեն Բաբայանը, այնուամենայնիվ, գտնում է, որ Ռուբեն Հայրապետյանին պետք է ապաշխարելու հնարավորություն տալ, որովհետեւ, նրա խոսքով, միեւնույն է՝ եթե անգամ բոլորին ցմահ դատապարտեն, սակայն արժեհամակարգը չփոխվի, ամեն ինչ էլի է կրկնվելու: Իսկ որ ամենակարեւորն է, ըստ բանախոսի, օրենքի առաջ հավասար պետք է լինեն բոլոր քաղաքացիները.« Թե չէ՝ տեսանք օրենքը ոնց գործեց «Պապլավոկի» հայտնի դեպքի հետ կապված, ընդամենը 1,5 տարի պայմանական տվեցին»:

Արժեհամակարգի ու մեր ներկայի մասին  խոսելիս Aravot.am-ի հետ զրույցում պարոն Բաբայանը հիշեց հայտնի խորհրդային դիսիդենտ գրող Վլադիմիր Բուկովսկուն (վերջինիս ժամանակին փոխանակեցին Չիլիի կոմկուսի գլխավոր քարտուղար Լուիս Կորվալանի հետ): Երբ լրագրողները նրանից հարցրել էին ռեժիմի վերաբերյալ վերաբերմունքը, գրողն ասել էր, որ իր տարաձայնությունները զուտ գեղագիտական բնույթի են:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031