Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը հարցին` ճի՞շտ են լուրերը, որ Դուք արդեն 2-րդ ՀԷԿ-ն եք կառուցում, պատասխանեց. «Հիմարություն: Դա չի համապատասխանում իրականությանը»:
Գագիկ Մինասյանը «Բիթլիս-Մեն» ՍՊԸ-ի բաժնետեր է, որը Արտաշատի ջրանցքի վրա ՀԷԿ ունի: Թե որտեղից ու ինչ փողերով է պատգամավորը ՀԷԿ կառուցել, վերջինս որպես աղբյուր նշել է վարկային միջոցները, իսկ երկրորդ ՀԷԿ-ի կառուցման միջոցները թե որտեղից էր հայթայթել պատգամավորը` դա արդեն հարց էր: Գագիկ Մինասյանն այս առնչությամբ ասաց, որ իր ունեցած առաջին ՀԷԿ-ի մասին բազմիցս հայտարարել է. «Ես այդ ՍՊԸ-ը բաժնետերերից մեկն եմ, իսկ ՍՊԸ-ն ունի ՀԷԿ՝ ընդամենը այդ մեկը: Եվ դրա մասին իմ բոլոր հայտարարագրերում, արդեն 8 տարի է` գրված է: Դա նորություն լինել չի կարող»: Մենք հետաքրքրվեցինք` առաջիկա պլաններո՞ւմ էլ չկա նոր ՀԷԿ կառուցելու միտք` նա վստահեցրեց` «Իհարկե՝ ոչ»:
Գագիկ Մինասյանը հերքում է, որ գործարար է, քանի որ, ինչպես գիտենք, օրենքը չի արգելում պատգամավորներին սեփականատեր, բաժնետեր լինել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև