Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերեն խոսել սովորեք»- կոչ է անում Հրանուշ Հակոբյանը

Հուլիս 02,2012 13:58

Ինչպես հաղորդել էինք  ՀՀ Սփյուռքի նախարարությունում տրվեց «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի մեկնարկը: Այս փուլով Հայաստան են ժամանել 110 սփյուռքահայ` Կանադայից, Վրաստանից, Հորդանանից, Ռումինիայից, Ռուսաստանից, Սիրիայից:
«Կցանկանամ, որ այս տարբեր երկրներից ժամանած երիտասարդները դառնան միասնություն, քանի որ իրենց հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է»,- ասում է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ըստ նրա՝ հարենիք գալը եղել է մի շարք երիտասարդների երազանքը:
«Ձեզանից մենք ակնկալում ենք ուրախ ու հետաքրքիր մասնակցություն: Դուք ձեռք եք բերելու նոր ընկերներ ու հարազատներ: Այն ծրագիրը, որը մենք նախատեսել ենք ձեզ համար, հնարավորություն կտա այստեղից հեռանալ հայրենիքը ավելի սիրած ու մեծացած: Համոզված եմ` ձեր սիրտը թողնելու եք այստեղ: Ծրագիրը դառնում է յուրօրինակ կամուրջ երիտասարդների ու հայրենիքի միջեւ»,-ասաց նախարարը: Նա նաեւ կոչ արեց երիտասարդներին`սովորել հայերեն խոսել:
Արարատի մարզի Տափերական համայնքի ղեկավար Միհրան Մանասերյանի համար ծրագիրը հետաքրքիր է ու ասում է, որ սիրով պատրաստ են ընդունելու երիտասարդներին իրենց հարկի տակ:
Աբխազիայի խմբի ղեկավար Սաթենիկ Դավթյանի համար սա միջոց էր հայրենիքին մոտիկից ծանոթանալու համար. «Մենք ամեն ինչ կանենք բարձր պահելու համար հայերի պատիվը»:
«Ես հպարտ եմ, որ հայ եմ»,- իր ելույթի ժամանակ ասաց Ռուսաստանից ժամանած սփյուռքահայերից մեկը:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031