Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Անանյան. «ԱԺ-ից հաց ու ջուր չենք ուզում» (Տեսանյութ)

Հուլիս 02,2012 13:53

 «90-ականներին, երբ հասարակությունն արմատական փոփոխությունների էր ենթարկվում, գրական դաշտը կարծես դուրս էր մնացել պետական քաղաքականությունից, սակայն նոր 100-ամյակում գրականության նկատմամբ հատուկ հոգածություն դրսեւորվեց: Ներկայումս մենք ունենք ներկայանալի գրականություն՝ բոլոր ժանրերում»,-«Ելակետ» մամուլի ակումբում այսօր ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:

Բանախոսը փաստեց, որ արդի հայ գրականության առաջատարները «Գարուն» ամսագրի ներկայացուցիչներն են, սակայն տարիների ընթացքում ավելացել է նաեւ երիտասարդների թիվը. «Գրողների միության 500 անդամներից 40-ը երիտասարդներ են: Երիտասարդ գրողները հիմնականում համախմբված են գրական պարբերականների շուրջը եւ գրական խմորումների հիմք են հանդիսանում»: Խոսելով արդի հայ գրականության խնդիրներից՝ պարոն Անանյանը նշեց, որ անհրաժետ է օրենքով սահմանել ստեղծագործական միությունների իրավունքներն ու պարտականությունները. «ԱԺ-ից հաց ու ջուր չենք ուզում, պարզապես հասարակական կազմակերպությունների օրենքի մեջ պետք է առանձնացնել տարբեր ստեղծագործական միությունների գործունեությունը»: Ինչ վերաբերում է ներկայիս գրական ձեռքբերումներին, Լեոն Անանյանը հայտնեց, որ այս տարի նախատեսվում է ժամանակակից հայ գրականության լավագույն գործերը թարգմանել անգլերեն, գերմաներեն եւ ֆրանսերեն, իսկ ժամանակակից հայ պոեզիան՝ շվեդերեն լեզուներով:

Խոսելով հայ  եւ վրացի գրողների համագործակցությունից՝ Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին նշեց, որ վրացի գրողները թարգմանում են հայ գրողների գործերը վրացերեն եւ հակառակը. «Վրացի գրողները հատկապես կարդում են Աշոտ Գաբրիելյանին: Հայ գրողները չեն կորցրել իրենց արմատները եւ սիրում են իրենց հայրենիքը»:

ՀԳՄ անդամ, երիտասարդ բանաստեղծուհի Մանե Գրիգորյանն ասաց, որ ավագ սերնդի գրական հստակ ձեռագրին զուգահեռ՝ երիտասարդ գրողները ինքնահաստատվում են եւ ստեղծում իրենց գրականությունը. «Իսկ նրանք, ովքեր իրականում գրողներ չեն, ժամանակի ընթացքում մաղվում են: Այդուհանդերձ, ինձ համար դժվար է գրականությամբ գումար աշխատել, որովհետեւ ընթերցողների շրջանակը հիմնականում սահմանափակվում է ընկերներով եւ բարեկամներով»:

 

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031