Այսօր Aarvot.am-ը օմբուդսմեն Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեց՝ եթե անվստահություն կա դատաիրավական համակարգի նկատմամբ, ի՞նչ խորհուրդ կտաք հասարակությանն անել` «Հարսնաքարի» միջադեպի մեղավորների հանդեպ սեփական դատաստանը տեսնելու առումով: Պարոն Անդրեասյանը նշեց, որ կա խնդրի լուծման 2 ճանապարհ. «Մեկը` իրավականն է, որի պարագայում պետք է դատաիրավական «ճարտարապետներից» սկսել պահանջել, թե ինչ է տեղի ունեցել, եւ հիմա էլ այնպես սկսեն կառուցել այդ դատաիրավական համակարգը, որ եթե այսօր չկա, ապա 5 տարի հետո լինի: Բայց դա` կոնկրետ քայլերով, ոչ թե ուղղակի սպասել 5 տարի: Բայց քանի դեռ չկա իրավական համակարգը` կան սահմանադրությամբ չարգելված տարբեր միջոցներ` հասարակության վերաբերմունքի արտահայտում` երթերի ճանապարհով կամ հասարակության պարսավանքի ենթարկում այս կամ այն օբյեկտը, բիզնեսը եւ այլն, որի շնորհիվ հասարակությունը ինքը տալիս է իր վերաբերմունքը` տարբեր երկրներում: Սա է միակ ճանապարհը, եթե դու չես վստահում դատաիրավական համակարգին»:
Պարոն Անդրեասյնաը, չկարողանալով բացեիբաց արտահայտել իր դժգոհությունը կատարվածին` այս առնչությամբ մի օրինակ բերեց, թե ինչպես է ամերիկյան հասարակությունը հրաժարվել մի ընկերությունից օգտվել, որը մանկահասակ երեխաներ է աշխատեցրել Չինաստանում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ