«Նեմեց մարդասպան» ցուցապաստառով ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ բողոքի ակցիա անող Վարդգես Գասպարիի ցուցապաստառը, ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատռեց, իսկ Վարդգես Գասպարիին հրեցին ու գցեցին գետնին: Խախտվել էր մարդու` խաղաղ բողոքի ակցիա անելու իրավունքը: Այս առնչությամբ այսօր Aravot.am-ը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է իր գնահատականը: Օմբուդսմենը պատասխանեց, որ քննությունն ընթացքի մեջ է եւ պաշտպանն իրավունք չունի միջամտել. «Մանավանդ որ՝ Վարդգես Գասպարին երբեք չի դիմել մեզ, որ կա դատաիրավական իր իրավունքների պաշտպանության խնդիր: Մենք նման դեպքում կարող ենք փաստել, որ կա մարդու նկատմամբ ոստիկանության կողմից բռնություն եւ իրեն պաշտպան չեն տրամադրում: Մենք մեր սահմանափակ կարողությունների շրջանակում այստեղ անելիք չունենք: Մենք տեղյակ ենք, որ կա քննություն կոնկրետ միջադեպի` 2 անձանց միջեւ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ