Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Դահիճների, մահակների քթին մեկը պիտի խփի°, թե՞ ոչ»

Հուլիս 02,2012 13:25

«Վահե Ավետյանի սպանությունն ավելին է, քան մեկ մարդու սպանությունը: Անպատժելիությունը, բեսպրեդելը, լկտիության, ցինիկության մթնոլորտը որակ է կազմում, և դեպք դեպքի հետևից է գնում: Եվ ադեկվատ չէ այն արձագանքը  և մթնոլորտը, որ պիտի ստեղծվի այդօրինակ դեպքերի ժամանակ»,-«Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված սպայի մահվան կապակցությամբ այսպես արտահայտվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Համեմատելով արտաքին թշնամու դեմ պայքարի հետ՝ Ա. Մանուկյանը նկատեց. «Ստացվում է, որ եթե դրսից են քո զինվորին սպանում, այդ դեպքում ըմբոստացման չափը բարձր է: Քո մտավորականությունը ոտքի է կանգնում, աղմկում, հոխորտում, բայց ներքին տականքը, եթե քո զինվորին սպանում է, այս դեպքում չեն ըմբոստանում: Ո՞ւր է այն կոչումավոր, վաստակավոր, սերիալային մտավորականությունը՝ չկա: ՊՆ-ն արձագանքեց, բայց ո՞ւր են շուրջ 130 գեներալները, 20  հազարից ավելի սպա կա, ո՞վ է պահելու սպայի պատիվը»:

Անդրադառնալով հասարակական ակտիվությանը՝ Ա. Մանուկյանը դա մխիթարանք համարեց և նշեց. «Դահիճների, մահակների քթին մեկը պիտի խփի՞, թե՞ ոչ: Վերևից է թողտվությունը գալիս, անպատժելիությունը գալիս է տեցի կրուգներից, պոպլավոկից և այլն: Բեսդրեդելը կարող է ոչնչացնել Հայաստանը, պատկերացնո՞ւմ եք՝ ուրիշ բիզնեսմենի հետ լիներ, կուտեին, կոչնչացնեին, պարզ չէ՞, որ սա պետական, իշխանության հստակ հովանավորչության արդյունք է»: Խոսելով ՀՀ նախագահի կեցվածքի մասին՝ Ա. Մանուկյանը վրդովվեց. «Ինչի° էր ֆուտբոլ գնացել, թող գար դատապարտեր կատարվածը: Նայում ենք, տեսնում ենք, թե համաշխարհային ֆուտբոլն ինչպիսի վեհ բարոյական չափանիշներով էր ներարկված ու կազմակերպված, իսկ մեր ֆուտբոլը, ֆեդերացիան… վերևից եկող այլանդակությունը պրեսի նման ճնշում է»: Գնահատելով «Հարսնաքարը» պայթեցնելու փորձ արած գնդապետի քայլը՝ Ա. Մանուկյանը նշեց. «Ըմբոստ ոգու դրսևորում է, չեմ ընդունում, բայց մարդն էլ կարող է հունից դուրս գալ, այդ դեպքերում մարդ չի մտածում, թե սպասի տեսնենք հարգարժան դատավորն ու դատախազը ինչպիսի որոշում կկայացնեն… անզոր մարդու կեցվածք է, անհուսության վիճակ, երբ չկա արդարադատության հույսը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031