Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Եթե չես պատժում՝ լկտիանում է». Կարինե Նալչաջյան

Հուլիս 02,2012 13:19

Այսօր հոգեբան Կարինե  Նալչաջյանը, անդրադառնալով «Հարսնաքարում» տեղի ունեցած ողբերգությանը, որի հետեւանքով սպանվեց ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, ասաց, որ բառեր չի գտնում իր զգացումներն արտահայտելու համար:

«Պատիժը շատ կարեւոր է, որովհետեւ եթե չես պատժում՝ չպատժվողը լկտիանում է»,- համոզված ասաց հոգեբանը, ըստ որի՝ դեգրադացված հասարակություններում, բնականաբար, իրենց լավ եւ հարմար են զգում դեգրադացված մարդիկ, իսկ  արժանավորներին այդ հասարակությունը դուրս է մղում: Նալչաջյանը, դրական գնահատական տալով այն փաստին, որ հասարակությունը չի ընդունում կատարվածը, այնուամենայնիվ նկատեց. «Այժմ մեր հասարակության մեջ  տեսնում ենք արժեքային, նորմատիվ, բարոյական դեգրադացման լուրջ անհանգստություն առաջացնող տարրեր»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031