Լրատվական կայքերից մեկը տեղեկատվություն է տարածել, թե Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը Իջեւանի մեկ այլ բնակչի եւ ոմն Տիկադզեի հետ Դիլիջան-Իջեւան ճանապարհին, երթեւկելով «Տոյոտա» մակնիշի մեքենայով, վեճի է բռնվել ճանապարհային ոստիկանների հետ, եղել է ծեծկռտուք, որի հետեւանքով Տիկադզեն տեղափոխվել է Իջեւանի հիվանդանոց:
«Ես չգիտեմ, թե որտեղից են վերցրել այդ սուտը,այդ հրապարակումից հետո շատերն են ինձ զանգել: Պնդում եմ, որ նման բան չկա, բացարձակ սուտ է: Այդ նյութի մեջ նշված «Տոյոտան» իմ ծառայողական մեքենան է, որ վերջին շաբաթվա ընթացքում Իջեւանից դուրս չի եկել»,-ասաց քաղաքապետ Վարդան Ղալումյանը;
Նա հավելեց, որ զանգահարել է այդ լրատվական կայքի խմբագրություն, խմբագրությունը համաձայնվել է հերքել իր տարածած ապատեղեկատվությունը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ